Ադրբեջանը դժգոհ է Թբիլիսիի դիրքորոշումից. Բաքվի և Մոսկվայի ծրագրերը համընդհանուր դիմադրության են բախվում տարածաշրջանում. Ինչ է կատարվում

Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կժամանի Երևան։ Օրերս նա այցելել էր Բաքու, որտեղ առանձնապես գոհ չեն Թբիլիսիի դիրքորոշումից։ «2020-ի դեկտեմբերին Բաքվում Էրդողանը հայտարարել էր, որ սատարում է Ալիևի նախաձեռնությանը՝ ստեղծել վեց երկրների հարթակ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Ճիշտ է, այդ գաղափարը մինչ օրս չի ստացել զարգացում։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ոչ Հայաստանի պատճառով։ Մինչ օրս պաշտոնական Թբիլիսին չի ցանկանում համաձայնվել այս հարթակի համատեղ մասնակցությանը Մոսկվայի հետ», գրում են Բաքվի լրատվամիջոցները:

Ադրբեջանը դժգոհ է Թբիլիսիի դիրքորոշումից. Բաքվի և Մոսկվայի ծրագրերը համընդհանուր դիմադրության են բախվում տարածաշրջանում. Ինչ է կատարվում

Փաստորեն, Վրաստանը «խափանել է» ռուս-թուրքական պլատֆորմը։ Միեւնույն ժամանակ, Վրաստանը Երեւանում մասնակցել է հնգակողմ հանդիպմանը, որտեղ քննարկվում էր Պարսից ծոց – Սև ծով միջանցքը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Հունաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչները։ Նույն օրերին Հնդկաստանը հայտարարել է տրանսպորտային ծրագրերի մասին, որոնք ներառում էին նաև տվյալ միջանցքը։ Բլոգեր Ալեքսանդր Լապշինը այս առնչությամբ գրում է, որ պատահական չէ, որ այս օրերին Երևանում հրկիզվել է Գանդիի հուշարձանը, և այդ լուրն անմիջապես տարածվել է հնդկական լրատվամիջոցներում: Լապշինը կարծում է, որ սա հայերի ձեռքի գործը չէ։

Ադրբեջանը դժգոհ է Թբիլիսիի դիրքորոշումից. Բաքվի և Մոսկվայի ծրագրերը համընդհանուր դիմադրության են բախվում տարածաշրջանում. Ինչ է կատարվում

44-օրյա պ ատերազմից հետո Եռակողմ հայտարարության բոլոր կետերը կատարվել են, բացառությամբ երկուսի` գերիների վերադարձը և կոմունիկացիաների բացումը: Բաքուն և Մոսկվան փորձում են կապել այս երկու խնդիրները և ստիպել Հայաստանին բացել «թյուրքական միջանցքը»։ Բայց այդ ծրագրերը համընդհանուր դիմադրության են բախվում տարածաշրջանում, որը փորձում է դուրս գալ ռուս-թուրքական 200-ամյա աքցանից:

Ադրբեջանը դժգոհ է Թբիլիսիի դիրքորոշումից. Բաքվի և Մոսկվայի ծրագրերը համընդհանուր դիմադրության են բախվում տարածաշրջանում. Ինչ է կատարվում

Սա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որն իր նշանակությունը կունենա նաև տարածաշրջանային շրջանակներից դուրս, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը: Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում «տրանսպորտային հանգույցը»՝ Հայաստանի իրավասության սահմաններու՞մ: Հայաստանում Լավրովն ասել է, որ տրանսպորտային հաղորդակցության բացումը պետք է լինի «կամավոր»՝ ակնարկելով, որ Հայաստանն ինքը պետք է հանձնի Իրանի հետ սահմանը Ռուսաստանին՝ «թյուրքական միջանցքը» «վերահսկելու» համար:

Ադրբեջանը դժգոհ է Թբիլիսիի դիրքորոշումից. Բաքվի և Մոսկվայի ծրագրերը համընդհանուր դիմադրության են բախվում տարածաշրջանում. Ինչ է կատարվում

Ալիևը ասում է, որ Ռուսաստանի հետ քննարկվում են երկաթուղիների հետ կապված հարցերը։ «Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին: Հետևաբար, մենք ռուսական կողմի հետ ենք քննարկում այդ հարցը», ասել է նա: Վրաստանի վարչապետի երեւանյան այցին կքննարկվի՞ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի հարցը։ Դա արդիական է Վրաստանում հակաթուրքական տրամադրությունների աճի ֆոնին, որտեղ շարունակվում են բողոքի ակցիաները «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հետ կապված: Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Էրդողանը կայցելի Թբիլիսի։ Ավելի վաղ հայտարարվել էր Էրդողանի մայիսի 12-ին Շուշի կատարելիք այցի մասին: Բայց Բաքուն կասկածում է, որ այցը տեղի կունենա: Թույլ կտա՞ն ռուս «խաղաղապահները» Էրդողանին մտնել Շուշի։ Դա կլինի նրանց հետհաշվարկի սկիզբը Արցախում:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով