Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լավրովի այսօրվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լավրովի այսօրվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լավրովի այսօրվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն առ այն, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը դիտարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեքստում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները:

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լավրովի այսօրվա հայտարարությանը

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Արցախին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լավրովի այսօրվա հայտարարությանը

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լավրովի այսօրվա հայտարարությանը

«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով