Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են Ռուսաստանին

Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են Ռուսաստանին

Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են Ռուսաստանին

Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում դիմել է Մոսկվային՝ նշելով, որ 2 տարի անց՝ 2025 թվականին, Ղարաբաղում այլևս ռուս զինվորական չի լինի։Հաղորդավարը նշել է․ «Ադրբեջանը կարող է նույնիսկ արագացնել ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից ու դա կազմակերպել հիմա էլ, քանի որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում զբաղված են միայն սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց հետ զվարճանալով»։

Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են Ռուսաստանին

Ադրբեջանն ամեն ինչ տեսնում է, բայց լռում է։ Լռում է, քանի որ չի ցանկանում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ Մենք չենք մոռացել ռուս խաղաղապահների հակաադրբեջանական գործողությունները»։

Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են Ռուսաստանին

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ունեցած ելույթում՝ նախքան Սոչիի եռակողմ հանդիպման մեկնելը, հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների կերկարացվի:Եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ, սակայն, նշվածի մասին հիշատակում չկար:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends