Ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը

Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել:

Ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը

Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջ, տեղեկացնում է «Ապառաժը»:«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել լրատվականի հարցերին:

Ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը

Սակայն հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

Ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը

«Լրատվականի տեղեկություններով այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել»,-գրում է թերթը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով