Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում 16 օր է՝ ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են 75 խոշոր եղջերավորներ անասուններին ու չեն վերադարձրել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Սերս գյուղի վարչական ղեկավար Վազգեն Մուրադյանը։ Սարատեղիում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել էին օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում:

Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

«Կենդանիները չեն վերադարձվել։ Հինգ անասունները պատկանում էին հինգ քաղաքացու։ Մյուս հինգը Եղեգնաձորից բերել էին՝ վճարովի պահելու համար։ 15 կենդանին պատկանում է գյուղացիներից մեկին, մյուս 50-նն էլ անասնապահինն է։ Տարել են անասուններին, չեն էլ տեսել, կապած են եղել իրենց պոստի մոտ, մի քանի օր հետո տարել են»։ Վարչական ղեկավարն ու բնակիչները առավոտյան են տեղեկացել դեպքի մասին։ Մուրադյանը կապ է հաստատել համայնքապետի հետ, նաև մարզպետարան ու տեղեկացրել դեպքի մասին։

Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

Վարչական ղեկավարը տեղեկացնում է՝ ադրբեջանական սահմանը 2.5-ից 3 կմ հեռավորության վրա է։ Անասնապահները 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Զինծառայողներից մեկն է 300 մ առաջացել ու ձորակից քշել կենդանիներին, որից հետո մյուս երկու զինծառայողները ևս առաջանալով հափշտակել են անասուններին:

Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

«Անասունները անցել են սահմանը, մի 30 ժամից ավելի մնացել են նույն տեղում, արածել են։ Հետո ադրբեջանցիները քշել են, տարել։ Անասնապահներն ու մեկ էլ մեր պոստերից են տեսել, թե ոնց են քշում։ Սա գյուղում առաջին անգամ է լինում, մեր մոտից անասուն չեն տարել։ Տարիներ առաջ հարևան գյուղից տարել են, բայց ոչ մեր մոտից։»։ Ադրբեջանական զինծառայողները զինված են եղել, անասնապահները նրանց չեն մոտեցել։ Նրանցից մեկը գնդի պետին է դիմել, բայց կենդանիներին հետ բերելու համար բանակցություններ կարծես չեն վարվում։
«Ասել են մինապատած է, չենք կարող անցնել, հստակ չեմ կարող ասել»։Խոշոր եղջերավոր կենդանիներն գյուղացիները ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ և չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին․ Ահա թե ինչ է եղել

«Մեկը հինգ, մյուսը յոթ միլիոնի վարկ էին վերցրել։ Գյուղվարչության պետը գնահատել է վնասը։ Բոլոր անասունները միասին գնահատվել է մոտ 16 մլն 130 հազար դրամ»։ Տուժած գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու մասին այս պահին խոսք չկա, կառավարությունը պետք է որոշի։ Բնակիչները այցեր են ունենում մարզպետարան, եղել են նաև պաշտպանության նախարարությունում, սակայն ապարդյուն։ Աղբյուր` Փաստինֆո

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով