Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը գրում է. “Աթոռների խաղը” բազմասերիալ. Արժե ֆիքսել մի քանի բան’ որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը.. Մինչ Սերժ Սարգսյանը Արթուր Վանեցյանի միջոցով “ռեզերվ” էր արել Ազատության հրապարակը, Քոչարյանը հակադրվեց պլանին ու ընդդիմության սերժսարգսյանական առաջնորդի փոխարեն յուրային Իշխան Սաղաթելյանով զբաղեցրեց Օպերայի ճիշտ հակառակ կողմը’ Ֆրանսիայի հրապարակը։

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Լեվոն Քոչարյանին քաղաքական թատերաբեմ բերելու համար Իշխան Սաղաթելյանը, իմա’ Ռոբերտ Քոչարյանը մոնոպոլիզացրեց շարժումը. այն աստիճան, որ Սերժ Սարգսյանն իր ընտանիքով, թիմով այլ ժամի էր գալիս ժենգյալով հաց թխում, բացօթյա ֆորումների մասնակցում, իսկ Քոչարյանն իր ընտանեկան կազմով ու արքունիքով’ այլ ժամերի էր գալիս, Սիրուշոն, Նունեն երգում էին։ Այս ամենն այնքան, որ երկուսի ճանապարհները չխաչվեն…Եթե քոչարյանական թևը փորձում էր վճռականության, ջարդող-փշրող տղու դերի մեջ մտել ագրեսիվ-հարձակողական գործողություններով, ապա Սերժսարգսյանականները ավելի սոֆթ ու պոզիտիվ ոճերի մեջ էին’ ինքնագլդորներ, պար, քոչարի’ համեմված սուր հայհոյախոսությամբ։

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Եթե Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում էր ցույց տալու համար, որ շարժման առաջնորդը Իշխան-Լեվոն դուետն է, ապա Սերժ Սարգսյանը Վանեցյանի շուրթերով հայտարարվում էր, թե ընդդիմության առաջնորդը դեռ նոր պետք է ծնվի, այսինքն դա Իշխանը չէ, Ռոբերտ Քոչարյանը չէ, Լեվոն Քոչարյանը չէ…Բանը հասավ շարժման մարման համար փոխադարձ մեղադրանքներին։ Սերժսարգսյանական թևը’ Վանեցյանը մեղադրեց, թե մարդիկ ընդդիմության հավաքներին չեն միանում Քոչարյանի դեմքի պատճառով, իսկ Քոչարյանականները’ հակառակը’ մեղադրեցին Սերժսարգսյանականներին, ընդհուպ որ Աշոտյանը հայտարարի, թե բացակայելու են երկրից ԵԺԿ համագումարին մասնակցելու պատճառով, և ով իրենցից զզվում է’ կարող է գալ հրապարակ։ Սերժ Սարգսյանն էլ վրադիր Իշխան Սաղաթելյանին կարգեց մարած շարժման առաջնորդ…
Փողոցում մնացին “առաջնորդ” Իշխանն ու Լեվոնը մի քանի հարյուր ագրեսիվ հետևորդով։ Սերժ Սարգսյանականները դրանով ապացուցեցին, որ մարդիկ զզզվում են ոչ այնքան կամ ոչ միայն իրենցից, այլ Քոչարյանական թևից…

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության հետ արյունոտ բախումն ու սակավամարդ շարժումը Լեվոն Քոչարյանին “հուշեցին”, որ գնացքից թռչելու ու Իշխանին փլատակների տակ թողնելու ժամանակն է. մանավանդ որ կինը’ Սիրուշոն ապահովության համար լայնորեն անոնսել էր դստեր ծննդաբերությունը ԱՄՆ-ում ի կատար ածելու մասին, և քանի որ հանրության մեջ կասկածներ կային այդ կապակցությամբ, ապա Սիրուշոն հնարամիտ տեխնոլոգիա կիրառեց’ ամենօրյա ֆոտոսեսիաներ հղիության ու սպասվող բարդ ծննդաբերության մասին, որպեսզի հիմք ստանար Լեվոնի անհապաղ Լոս Անջելես մեկնելն ու կնոջը սատարումը’ ի հանդիման սաստկացող քննադատությունների, թե Արցախը փրկելը թողել ու մեկնել է տաք և ապահով երկներ, այն դեպքում, երբ ծննդաբերողն ինքը չէ…

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Մինչ Քոչարյանն այսպես որդուն, որին ցանկանում էր քաղաքականություն իջեցնել շարժման ալիքի վրա, հեռու պահեց շարժման փլատակներից, պարտությունը թողնելով Իշխան Սաղաթելյանի ուսերին, Սերժ Սարգսյանի թիմը ընդդիմության ծովափնյա արձակուրդը օգտագործեց նոր ընդդիմադիր առաջնորդ հրապարակ բերելու ծրագիրը մշակելու և հրապարակը ետ գրավելու համար…Նոր առաջնորդը պետք է լիներ հներից, բայց հին չլիներ, նախկիններից, բայց մատուցվեր նորի, անբասիրի տակ, խոցելի չլիներ։ Ընտրությունը կանգ առավ Էդգար Ղազարյանի վրա։ Ու սկսվեց ֆլեշ մոբը անոնսված առաջնորդի ու օգոստոս 23-յան հանրահավաքի շուրջ’ “ես վստահում եմ չարատավորված Էդգար Ղազարյանին և լինելու եմ հրապարակում” թեմայով շարադրություններով…

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Լեվոն Քոչարյանը հասկացավ, որ իշխանափոխությունը ուղեկցվել է նաև լեվոնափոխությամբ, որքան էլ ինքը ատլանտիկայից այն կողմ էր, ու նախ անոնսվեց, որ Սիրուշոն բալիկի հետ վերադառնում է տուն, դա նշանակում է’ Լեվոնն էլ հետը։ Իսկ Լեվոնը հայտարարեց, որ իրենից լավ առաջնորդ չկա և ինքը 85 տոկոսանոց տղա է հենց առաջիկա քաղաքապետի ընտրություններում… Այդուհանդերձ, նոր առաջնորդ Էդգար Ղազարհանը իր ֆալշստարտը տվեց Հանրապետության հրապարակում, որին ներկա էին առավելապես Սերժսարգսյանականները։ ՒՔՄ հաշվարկով 2000-ից մի փոքր ավել մարդ։ Եվ եթե դրանից հանում ենք Էդգար Ղազարյանի նախահավաքային թվերը, թե տուրիստական ավտոբուսներով, քաղաքացիական ավտոմեքենաներով մեծաքանակ ոստիկաններ են բերվել, տակը մնում է մի քանի հարյուր մարդ…

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Էդգար Ղազարյանը փորձում է Սերժ Սարգսյանի աբարոտկան ֆռալ, Նիկոլ Փաշինյանին հրավիրել ուղիղ եթեր բանակցության ու հրաժարեցնել երեկոյան 9-ի մատույցներում։ Չասեմ’ թե ինչ եղավ… Հետո հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմությունը, իմա’ քոչարյանական խմբակցությունը պարտավոր է առաջիկա 6 օրերին պաշտոնանկ անել Փաշինյանին և սեպտեմբերի 2-ին հրապարակ ներկայանալ նոր վարչապետի թեկնածույով…

Աթոռների խաղը. Որտեղ և ինչպես ավարտվեց նախկին փրկության շարժումը և որտեղից սկսվեց նորը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Քոչարյանականները դրան հակադարձում են, որ դա կանեն, երբ քեֆները տա, ավելի ստույգ’ երբ Էդգար Ղազարյանը կրիտիկական զանգված հավաքի, նոր թող պահանջի…Եթե այստեղ Հայաստանի ու Արցախի փրկության մասին մի միտք գտաք, քարկոծեք զիս… Սերիալի շարունակությունը’ սեպտեմբերի 2-ին…

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends