Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

Ջրի համն արդեն մեկ ամիս է դուր չի գալիս Երեւանի Էրեբունի թաղամասի բնակիչներին։ Ջրից նաեւ տհաճ հոտ է գալիս։«Ծորակից ջուր խմել հնարավոր չէ, պետք է խանութից գնած ջուրը խմենք։ Ջրի մեջ կեղտ չկա, համն է վատը, ոնց որ արտեզյան ջուր լինի։ Ափսեների վրա անտանելի քանակի աղեր կան»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Կարապետյանը։

Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

Ջուրը եռացնում, սառցարանում են դնում, հետո միայն խմում, բայց այս մեթոդն էլ չի չեզոքացնում ջրի տհաճ համը։ Մարդիկ ստիպված են խմելու ջուր գնել, ինչը ոչ բոլոր ընտանիքներին է ֆինանսապես մատչելի։ «Թոշակ եմ ստանում, ինչքան թոշակ տան, որ ես ջուր առնեմ խմեմ, ճաշ եփեմ»,– նկատում է Գոհար Հարությունյանը։

Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

«Ինչ տաքերն ընկել են, սկսել է ջրից ուժեղ հոտ գալ։ Սկզբից ժանգանման էր, հետո գույնը մաքրվեց, մտածեցինք, որ տրուբաներից է խնդիրը, բայց մոտ մեկ ամիս է՝ ջրի համը դեպի լավը չի փոփոխվել։
Չես հասկանում՝ ջուրն աղի՞ է, թե՝ քաղցր, բաժակի վրա սպիտակ հետքերը է մնում»,– դժգոհում են բնակիչները։

Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am-ին պարզաբանում են, թե ամռանը ջրի սպառման ավելացմամբ պայմանավորված՝ ստիպված են անցնել խորքային հորերի ջրերին: «Մեր համակարգում ջրի ծախսը ավելանում է մոտ 25 տոկոսով, եւ այդ կորուստը չենք կարողանում ապահովել լեռնային աղբյուրներից հոսող ջրով, որովհետեւ այդքան ծավալ չկա եւ մենք ստիպված ենք լինում գործարկել արարատյան մեր պոմպակայանը եւ քաղաքացիներին ջուր տալ այդտեղից»,– ասաց «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը։

Ահшզшնգ. Ծորակից ջուր խմել հնարավոր չէ. «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են

Եթե անձրեւ գա, ապա, ըստ Մուրադ Սարգսյանի՝ այդ վարչական շրջանների բնակիչները ամբողջությամբ կօգտվեն Գառնիի ջրից, որովհետեւ տեղումների դեպքում համակարգում լարվածությունը թուլանում է, ջրի մեծ քանակի կարիք չի լինում, հետեւաբար անջատվում են պոմպերը։ «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ խորքային հորերի ջուրը վտանգ չի ներկայացնում բնակիչների համար, թեեւ համային առումով զիջում է լեռնային ջրերին, բայց համապատասխանում է ջրի որակի չափանիշներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով