Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ Վաշինգթոնում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ակնհայտորեն հանդիպումը տեղի կունենա նոյմեբերի 5-ից հետո, իսկ այդ օրը Հայաստան դաշինքը հանրահավաք է հայտարարել՝ ակնկալելով ․․․․ հարյուր հազար մարդու մասնակցություն։ Ոչնչով այս հանրահավաքը թերևս չշարժեր շատերիս ուշադրությունը (լավ իմանալով ընդդիմության ներուժը), եթե չլիներ այս սպասվող հանդիպումը, դրան նախորդած Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, իսկ դրան էլ նախորդած չլիներ Ստեփանակերտյան հանրահավաքն ու Վալդայի ակումբում Պուտի հայտարարությունը, թե Վաշինգթոնյան պլանը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ Վաշինգթոնյան պլանի խնդիրն էլ ամենևին Արցախի խնդրի վերջնական լուծումը չէ (ախորժակը բացված Ալիևը բավարար է այն փոխզիջումային եղանակով չլուծելու համար), ինչպես Մոսկովյան պլանինը․ Ռուսաստանում գիտեն, որ այս տարատեսակ ֆորմատներով ու այլևս միջազգայնացված սահմանային ու անվտնագային հարցերի խողովակով տարածաշրջան են վերադառնում նրանք, ում հեռացրել են Անկարայի հետ մարտավարական սիրախաղով ու Բաքվի ձեռքերով՝ ԱՄՆ, ԵՄ/Ֆրանսիա։ Ուստի “ռեվերսը” բացառելու համար Վաշինգթոնյան պլատֆորմի դեմոնացումը կարևոր է, ինչն էլ արել Վալդայի ակումբում։ Որպես ասվածի լոկալ հավաստիացում Հայաստան դաշինքի պատգամավոր Ազգային ժողովում պատռեց մի փաստաթուղթ՝ իբրև թե Վածինգթոնյան փաստաթուղթ․․․ Բայց դա համոզիչ չէր․ առավել համոզիչ էր Սոչիի հանդիպումից առաջ Ստեփանակերտի հանրահավաքը ու հատկապես ԱԺ հայտարարությունը, որը Արցախյան խնդրի գլխին բացի ռուսական հովանոցը մեկ այլ հովանոցի տեղ միլիմետրի տեղ էլ չէր թողնում․․․
Պուտինը Սոչիում օրակարգում ներառեց Բրյուսելյան ու Վաշինգթոնայն օրակարգերի տարրեր, Փաշինյանի ու Ալիևի ստորագրությամբ ուղերձ հղեց, որ Ռուսաստանը գործընթացում, իսկ ռուս խաղաղապահները Արցախում “առանցքային” ու “պահանջված են”, վերթարմացրեց անցած 2 տարիների պայմանավորվածությունները, ինչը մոտավորապես հետևյալ կերպ է հնչում․ “տղերք, որ մայրաքաղաք էլ գնաք, հիշեք, մենք բան ենք պայմանավորվել երեկ և այսօր”։ Թե ինչ է սպասում դրա խախտողին, դժվար չէ պատկերացնել, թեպետ այսօրվա Ռուսաստանը կարծես թե երեկվա “ասող և պատժող” Ռուսաստանը չէ։

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ահա թե ինչու պետք է շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը, այն նախորդել հակավաշինգթոնյան նառատիվներով ու պրոռուսական ուղերձներով․․․ Թեպետ, Արցախում էլ հանրահավաքի շարքային մասնակիցներից շատերն էլ հավանաբար տարակուսած են, թե ինչու վաշինգթոնյան պլանից անհանգստացած Պուտինը աս անգամ էլ Արցախը չհանձնեց արցախցուն կամ Հայաստանին, մանավանդ որ ՀՀ վարչապետը մեկ միլիմետր էլ չէր շեղվել Ստեփանակերտի հայտարարության պահանջներից ու Սոչի գնալուց հետո ու ընթացքում կողմ արտահայտվեց ռուսական խաղաղապահների տևական ներկայությանը․․․

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Որքան էլ Պուտինը Վածինգթոնյան հավաքից առաջ ստացել է Փաշինյանի ու Ալիևի խոստումը, որ ոչ-կրեմլյան ֆորմատներում ինչ էլ որ քննարկեն՝ չմոռանան, որ “Պուտինի հետ կարմիր գծեր են համաձայնեցրել”, և եթե անգամ նրանք երկուսն էլ դա պահպանեն (իսկ որ կպահպանեն՝ կասկածից վեր է․ Փաշինյանտ բոլոր դաշտերում շատ բաց խաղաքարտերով է խաղում ու բոլոր մայրաքաղաքներում նույն բանն է պնդում, իսկ Ալիևը կվախենա Վաշինգթոնում սեթևեթել, թե ցանկանում է ազատվել ռուս խաղաղպահներից), այդուհանդերձ միայն Արևմուտքի ինտենսիվ ներգրավվածությունը տարածաշրջանային հարցերում ինքնին անհանգստացնում է Մոսկվային։ Հատկապես, որ Հայաստանի հետ կապված լուրջ բան է տեղի ունեցել․ ՄԱԿ-ում արձանագրել են, որ Հայաստանի վրա ագրեսիա կա, նշանակել են զեկուցող, Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից դա կանխելու հարցում աջակցություն չստացած Երևանի խնդրանքով էլ ԵՄ-ն ու ԵԱՀԿ սահմանային դիտարկման խմբերով Հայաստանում են․․․ Ոչ միայն Ադրբեջանին ետ քաշվել պահանջելու, այլ նաև սահմանային դեմարկացիային օգնելու համար․․․ Իսկ սահմանային դեմարկացիայի ու միմյանց վրա չհարձակվելու մասին “խաղաղության” պայմանագրի ավարտման վրա Վածինգթոնում ժամկետ են դրել՝ մինչև տարեվերջ․ իսկ դա նշանակում է պրոցեսներիի արագացում, ինչը նույնպես Պուտինը ամրագրել տվեց Սոչիի հայտարարության մեջ որպես “նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ կատարման պարտավորություն”․․․Եվ ահա, այս արևմտյան ներգրավվածության կանխման դեմ է նոյմեբեր 5-ի հանրահավաքը, որպեսզի Հայաստանը կրկին մնա Անկարա-Մոսկվա-Բաքու եռանկյան ներսում․․․ Կոնֆլիկտը քննարկեն ռեգիոնալ տերություններով, միմյանց հետ պայմանավորվեն, արտատարածաշրջանայինները որևէ դեր չունենան, և ամեն ինչ մնա այնպես, ինչպես կար՝ մաշվող Հայաստանով ու Արցախով․․․

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ես, իհարկե, շատ կցանկանայի, որ նման շրջադարձային իրավիճակներում հայոց ընդդիմությունը այնպիսի խելամիտ ու բարձր կարմիր գծեր սահմաներ, որ Վաշինգթոնում էլ, Մոսկվայում էլ, Բրյուսելում էլ հասկանային, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու որևէ լուծում ընդունելի չի լինելու։ Բայց սա այդ դեպքը չէ, ու շատ պարզ բացատրությամբ․ հանուն ռուսական պլանի վաշինթոնյան պլանը ճղողը պետք է հաջորդ օրը ճղեր նաև Սոչիի հայտարարությունը, քանի որ “անկանկալ կերպով” ու Վածինգթոնյան “վտանգավոր պրոցեսի նախօրեին” Արցախը ոչ միայն չամրագրվեց Սոչիի հայտարարության մեջ, այլ անգամ չամրագրվեց, որ ռուս խաղաղպահները այնտեղ հավերժ են լինելու, ինչպես ակնկալում էին Ստեփանակերտում։ Իսկ քանի որ Սոչիի հայտարարությունը Վաշինգթոնյանի հանգույն ճղող չի եղել, նշանակում է՝ ընդդիմության խաղն էլ այլ բանի մասին է, ինչպես որ Արցախի խնդրի անվան տակ բոլոր տերությունների մայրաքաղաքների ակտիվացում․․․

Ահա թե ինչու էր պետք շտապ կազմակերպել Սոչիի հանդիպումը. Իհարկե, Պուտինը չէր կարող ասել, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Միակ հուսադրողն այս ամենում այն է, որ հայ հասարակության մեծամասնությունը այլևս շատ վաղուց է հասկացել ընդդիմության խաղի վտանգավորությունը, և ամենայն հավանականությամբ հանրահավաքի հրավերը կմերժի, իսկ Վաշինգթոնում էլ միակ իրատեսական առաջընթացը, որը պատկերանում է՝ դա դեմարկացիայի արագացումն է, քանի որ Ալիևը չի էլ ցանկանում, որ կոնֆլիկտը իր հետ որևէ մեկը քննարկի՝ Երևան, թե Վաշինգթոն, հետևաբար օրակարգից մնում են ռազմագերիններն ու դեմարկացիան․․․ Այստեղ է, որ պետք է արագ գործենք արագ լուծելու համար ծանրացած ու բարդացած այն խնդիրները, որոնք հրատապ են՝ ռազմագերիների վերադարձ, Հայաստանի ագրեսիայի ետ շրջում ու սահմանի երկայնքով միջազգային մոնիտորինգի տևական մանդատի ստեղծում՝ լայնամասշտապ պատերազմի ռիսկը էապես նվազեցնելու համար։ Դեհ, իսկ նոյեմբերի 5-ին էլ միգուցե մի փոքր դեժավյու լինի՝ հին խաղ, հին դերակատարներ, նոր ծնկներին տվոցի, միգուցե Արցախից բերված մարդիկ, բայց միևնույնն է՝ տխուր միջոցառում․․․․

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends