Ահա թե ինչու «պшտերшզմի մեջ չգտնվող» Հայաստանին ստորագրել տվեցին եռակողմ հայտարարությունը, այլ ոչ թե шգրեսիшյի զ ոh դարձած Արցախին. Ուշագրավ մանրամասներ
2008թ. նոյեմբերին Մայենդորֆյան դղյակից Սարգսյանի ու Ալիևի դուրս գալուց հետո ասուլիսից ու Մայենդորֆյան հայտարարության ստորագրումից հետո հայ փորձագետներիցս ոմանք, այդ թվում ձեր խոնարհ ծառան, ահազանգեցինք ոչ միայն այդ հռչակագրում Արցախի ստորագրության բացակայության կապակցությամբ (ահա թե ինչու «պшտերшզմի մեջ չգտնվող» Հայաստանին ստորագրել տվեցին եռակողմ հայտարարությունը, այլ ոչ թե
шգրեսիшյի զ ոh դարձած Արցախին’ դրանով էլ ընդգծելով, որ սուբյեկտ չէ, այլ օբյեկտ է), այլ որ տեքստում տեղ էր գտել հենց Պուտինի ասած «միջազգային իրավունքի» վրա հղումը, որը Ալիեւ ներկայացրեց այնպես, ինչպես գրված էր նույն թվականի հունիսի 3-ին Ադրբեջանի ու Ռուսաստանի ստորագրած ռшզմшվшրшկան գործընկերության հռչակագրում։
Ալիևի խորամանկ դիվանագիտությունը հենց այդ նպատակով էր ամիսներ առաջ այդ թղթի կտորը ստորագրել Մոսկվայի հետ…. Մեր հայկական կողմը կրկին ինքնախաբեությամբ էր զբաղված ու փորձում էր դրա տակ տեսնել այն (Հելսինկյան եզրափակիչ ակտ), ինչը չէին տեսնում Ադրբեջանն ու Ռուսաստանը։
Իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը դեռ 2008-ից սա էին տեսնում ու այսպես կարդում թե միջազգային իրավունքը, թե 2007-ի Մադրիդյան առաջարկները, թե արցախյան հակամարտոըոյոյնը, ինչի մասին ասում է Պուտինը։ Ուղղակի մենք դա չէինք ուզում նկատել, որի արդյունքում ծնվեց Լավրովի պլանը…
Երբ 2018թ. ից հետո Նիկոլ Փաշինյանը դրեց ոչ միայն Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու ու Մադրիդյան առաջարկների երեք սկզբունքների’ բոլորի կողմից միատեսակ ընթերցելու հարցերը, որը ես և այլոք ողջունել ենք, ու չեմ ափսոսում (Հայաստանի որեէ իշխանություն ի վերջո պետք է դներ արցախյան հակամարտության էության խեղաթյուրումը վերացնող այս ու այլ հարցեր), թերևս այս արատավոր շղթան ճեղքելու փորձ էր։
Սակայն ներքուստ զգում էի, որ եթե անգամ Մինսկի խմբի մյուս երկու անդամները մերժել չեն կարող, ապա մեզ պшտժող դրա համար լինելու է, որովհետև հաջողելու դեպքում 10-ամյա ջանքեր ջուրն էին լցվելու… Եվ եղավ… Պшտժեցին…
Նյութի աղբյուրը Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից․