Ահա, թե ինչքան կպահվի ձեր աշխատավարձից՝ 1000-ի փոխարեն, զինվորի համար, ըստ նոր որոշմամբ

Ահա, թե ինչքան կպահվի ձեր աշխատավարձից՝ 1000-ի փոխարեն, զինվորի համար, ըստ նոր որոշմամբ

Ահա, թե ինչքան կպահվի ձեր աշխատավարձից՝ 1000-ի փոխարեն, զինվորի համար, ըստ նոր որոշմամբ

ՀՀ Կառավարությունը դրոշմանիշային վճարների վճարման նոր տարբերակ է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը։

Ի տարբերություն նախորդ նախագծի, երբ առաջարկվում էր բոլոր վարձու աշխատողների համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ, այս դեպքում առաջարկվում է ըստ աշխատավարձի չափի սահմանել վճարը։

Ահա, թե ինչքան կպահվի ձեր աշխատավարձից՝ 1000-ի փոխարեն, զինվորի համար, ըստ նոր որոշմամբ

Ըստ հիմնավորման՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվել են մարտական գործողությունների ընթացքում, իսկ շատերը՝ ձեռք բերել հաշմանդամություն:

Այդ ամենի հետեւանքով կտրուկ ավելացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը, առաջացել է հիմնադրամի հավաքագրումներն ավելացնելու անհրաժեշտություն:

Ահա, թե ինչքան կպահվի ձեր աշխատավարձից՝ 1000-ի փոխարեն, զինվորի համար, ըստ նոր որոշմամբ

Նախագծով՝ մինչեւ 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 100 հազար 1 դրամից մինչեւ 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ, 200 հազար 1 դրամից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5500 դրամ, 500 հազար 1 դրամից մինչեւ մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1 դրամ եւ ավելի գումարի դեպքում 15 հազար դրամ։

Ահա, թե ինչքան կպահվի ձեր աշխատավարձից՝ 1000-ի փոխարեն, զինվորի համար, ըստ նոր որոշմամբ

Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները մինչեւ 1 միլիոն 200 հազար հարկման բազայի դեպքում կվճարեն տարեկան 18 հազար դրամ, 1 միլիոն 200 հազար 1 դրամից մինչեւ 2 միլիոն 400 հազար հակման բազայի դեպքում՝ 36 հազար դրամ, 2 միլիոն 400 հազար 1 դրամից մինչեւ 6 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 66 հազար դրամ, 6 միլիոն 1 դրամից մինչեւ 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 102 հազար դրամ, 12 միլիոն 1 դրամից ավելի հարկման բազայի դեպքում՝ 180 հազար դրամ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով