Ահա թե ինչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

Ահա թե ինչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

Ահա թե ինչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվում է Սաադաբադ պալատ: Այնտեղ էլ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին է ողջունում վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչում են երկու երկրների հիմները:

Ահա թե ինչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին:

Ահա թե ինչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Ապա երկու երկրների առաջնորդները ԶԼՄ-ների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends