Ահա թե  ինչ պետք է անի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Ահա թե  ինչ պետք է անի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Ահա թե  ինչ պետք է անի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Եվրահանձնաժողովը անվանել է 12 պայման, որոնք կատարելու դեպքում խորհուրդ կտրվի Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի անդամակցության հայտի վերաբերյալ կարծիքը հրապարակված է ԵՀ կայքում։ Չափորոշիչների թվում առաջնային են ապաօլիգարխացումը, որը պետք է կանխի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը:

Ահա թե  ինչ պետք է անի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Պետք է ամրապնդել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապահովելով պատասխանատվություն և վերահսկողություն իրավապահների նկատմամբ: Ընդունել և իրականացնել դատաիրավական բարեփոխումների թափանցիկ ու արդյունավետ ռազմավարություն, ապահովել ամբողջական և իսկապես անկախ, հաշվետու ու անաչառ դատական ​​համակարգ:

Ահա թե  ինչ պետք է անի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ապահովելու ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայրը: Շտապ գործողություններ ձեռնարկել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար, այդ թվում՝ բռնություն գործադրողների և սադրիչների ավելի արդյունավետ հետապնդման միջոցով: Հաղթահարել քաղաքական բևեռացումը, ապահովել քաղաքական կուսակցությունների համագործակցությունը «Շառլ Միշելի համաձայնագրի» ոգով։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով