Ահա թե որն է Իրանի հետ լարվածության հիմքը․ Համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

Ահա թե որն է Իրանի հետ լարվածության հիմքը․ Համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

Ահա թե որն է Իրանի հետ լարվածության հիմքը․ Համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

Համացանցում շրջանառվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ համաձայնագրի լուսապատճենը, որը վերաբերում է Գորիս-Դավիթ Բեկ-Ճակատեն ճանապարհի 21-րդ կիլոմետրին։ Այն հրապարակվել է Տելեգրամում` Apricotnews ալիքով։ Սա այն հատվածն է, որտեղ ադրբեջանցի սահմանապահները կանգնեցնում են իրանցի վարորդներին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Վաղարշակ Հարությունյանի եւ Սերգեյ Շոյգույի կողմից՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։

Ահա թե որն է Իրանի հետ լարվածության հիմքը․ Համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

Ըստ համաձայնագրի 5-րդ կետի, «ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը» եւ երկրորդ՝ «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։ Ստացվում է, որ այս համաձայնագրով ադրբեջանական կողմը պարտավորվում է ապահովել հայկական բեռների ազատ ու անխափան տեղաշարժը, սակայն մյուս երկրների բեռների նկատմամբ չունի որեւէ պարտավորություն, քանի որ ինքն է այդ հատվածի տերն ու տիրակալը։

Ահա թե որն է Իրանի հետ լարվածության հիմքը․ Համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

Այս դեպքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը, որը վերահսկում է այս հատվածը, չեն կարող որեւէ հավակնություն ներկայացնել երրորդ կողմին՝ Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը հայկական բեռները բաց է թողնում, իսկ Իրանի դեպքում, ըստ ստորագրված  մեմորանումի, «իրացնում է իր իրավունքը»։ Ստացվում է, որ Իրանի ներկա գլխացավանքի հեղինակը ՀՀ պաշտպանության էքսնախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Կնքվել է արդյո՞ք նման փաստաթուղթ, որն Իրանի հետ առկա լարվածության հիմքն է և ինչու է փաստաթղթի այս կետը գաղտնի պահվել հանրությունից։ Մեր զանգերին պարոն Հարությունյանը չպատասխանեց։ Սպասենք ՊՆ արձագանքին, որին գրավոր հարցում ենք ուղարկել։

Ահա թե որն է Իրանի հետ լարվածության հիմքը․ Համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

Ի դեպ, ըստ չհերքված ու լայնորեն շրջանառվող տեղեկությունների, պաշտպանության նախարարի աթոռին հրաժեշտ տալուց հետո Վ․ Հարությունյանը պայքարում է նոր պաշտոն ստանալու համար։ Մինչեւ վերջերս խոսվում էր, որ Վաղարշակ Հարությունյանը պատրաստվում է ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալ, իսկ օրերս նոր լուր կախվեց օդում՝ որ նա է ՀԱՊԿ քարտուղարի Հայաստանի թեկնածուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով