Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Անհրաժեշտ է արձագանքել «ոխերիմ դաշնակցի» պատասխանատու պաշտոնատար անձանց երկու հայտարարությունների։
1. «Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում»: Այս հայտարարությունը, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գնահատականն է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման, և նման գնահատականի պարագայում ավելորդ է խոսել որևէ հավելյալ գործողությունների հնարավորության մասին։

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Ռուսաստանը փաստորեն իր համար արդեն արձանագրել է, որ սա սահմանազատման գործընթացի խափանում է, այլ ոչ հարձակում, և, ուրեմն, միամտություն է Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից որևէ լուրջ, իսկ որոշ ցուցիչների համաձայն՝ նաև անլուրջ գործողություն սպասել։ Հարցին՝ սա անկարողությա՞ն նշան է, թե՞ դիտավորություն, կարելի է պատասխանել երկրորդ հայտարարությանն անդրադառնալով։

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

2. «Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստին կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության»: Սա, ըստ էության, ապացույցն է Ռուսաստանի կեցվածքի դիտավորության, այլ ոչ անկարողության կամ, ասենք՝ Իզյումում կրած պարտությունների (ինչպես փորձում են համոզել ազդեցության գործակալները)։ Մոսկվան արձանագրում է իր ցանկությունները և հասկացնում, որ միայն այդ ցանկությունների կատարումն է ճանապարհը դեպի իրավիճակի խաղաղեցում։

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Եթե կա պայման, որի կատարման դեպքում է միայն հնարավոր իրավիճակի խաղաղեցում, նշանակում է, որ իրավիճակն էլ պայթել է հենց այդ պայմանը չկատարելու պատճառով, ու պայթեցրել է նա, ով ցանկանում է տեսնել այդ պայմանի կատարումը։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վրա իրականացված այս հարձակման հետևում երևում են Ադրբեջանից անդին այլ ուժի «ականջները», որն առնվազն լռելյայն համաձայնություն ու ազատություն է տվել Ադրբեջանին դիմելու այս քայլին։

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Ուժի, որն իր պայմանների կատարման դեպքում կարող է կանգնեցնել Ադրբեջանին և, ուրեմն, կարող էր և թույլ չտալ Ադրբեջանին գնալ այս արկածախնդրությանը։ Ուժի, որը շահագրգռված է միջանցքային տրամաբանությամբ, ուժի, որը նամակներ է ուղարկում Հայաստան՝ պահանջելով իրեն տրամադրել Մեղրիում ցանկապատման ենթակա տարածք Ադրբեջան-Նախիջևան միջանցքը կազմակերպելու համար, ուժի, որը ցանկանում է կտրել Հայաստանը Իրանից, ուժի, որը ցանկանում է վերջնականապես կազմաքանդել հայկական պետականությունը ու տանել այն իր հետ դեպի այն անդունդը, ուր գլորվում է այդ ուժը հենց հիմա Ուկրաինայում։

Ահա թե ում ականջներն են երևում այս հարձակման հետևում

Մինչև հակագործողություններ մշակելը ու եղած համակարգերին այլընտրանքներ փնտրելը հարկավոր է հստակորեն հասկանալ, թե մենք ինչի՛ հետ գործ ունենք։ Այն, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի անվտանգության բարձիկ, չեն աշխատում՝ ակնհայտ է, բայց դա ճշմարտության միայն կեսն է։ Մյուս կեսն այն է, որ Ռուսաստանը ստեղծվող վտանգների ու մարտահրավերների հիմնական գեներատորն է, և մեզ փոփոխությունների դեպքում պետք են երաշխիքներ ու համակարգեր ոչ միայն ու ոչ այնքան Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, որքան Ռուսաստանի։ Աղբյուր՝ medialab.am

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով