Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր. իմ պրակտիկայում նման իրավիճակում երբեք չէի եղել. Փրկարարը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մեկ շաբաթից ավելի է անցել, սակայն մեկ անձ դեռեւս անհետ կորած է համարվում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ոչ միայն որոնողական, այլեւ տարածքի մաքրման աշխատանքները, տեղ-տեղ՝ իրականացնում հարկադրված փլուզումներ, որպեսզի հետագա աշխատանքները լինեն արդարացված ռիսկի սահմաններում:

Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր. իմ պրակտիկայում նման իրավիճակում երբեք չէի եղել. Փրկարարը

Այդ աշխատանքներում ներգրավված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը զրուցել է «Հայկական ժամանակի» հետ: Փրկարարական ջոկատի հրամանատարի խոսքով՝ ոչ մի արտակարգ իրավիճակ մեկը մյուսին նման չի լինում: Վերջինս ասում է՝ փրկարարը չի կարող պատրաստ լինել ինչ-որ բնույթի արտակարգ իրավիճակի, քանի որ դրանք բոլորը տարբեր են: ««Սուրմալուի» դեպքում ամենաբարդը մեծ թվով տուժածներն էին: Առաջին մի քանի ժամերին չունեինք հստակ տեղեկություն, թե քանի մարդ կա փլատակներում»,- մանրամասնում է Կարեն Ավետիսյանը:

Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր. իմ պրակտիկայում նման իրավիճակում երբեք չէի եղել. Փրկարարը

Հիշելով հերթափոխից հետո կատարվածը՝ պատմում է՝ «Սուրմալուի» հյուսիսային հատվածի իրար կից հինգ կրպակներից դուրս է բերվել 4 դ ի: Նրա խոսքով՝ հոգեբանական ամենածանր վիճակը հղի կնոջն ու նրա երեխային դուրս բերելու ժամանակ է եղել:

Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր. իմ պրակտիկայում նման իրավիճակում երբեք չէի եղել. Փրկարարը

«4 կրպակների դիմաց նկուղային հատված կար, չորս հոգի՝ հղի կինը, նրա 5-ամյա երեխան, քույրն ու խանութի աշխատակիցը, դուրս բերվեցին նկուղի աստիճաններից: Երեք աստիճան բարձրացած, այդ աստիճանների վրա իրար գրկած ընկած էին: Ենթադրվում է, որ փորձել են փախչել, փլուզումը տեղի է ունեցել: Նրանց մոտ հրդեհ ընդհանրապես չի եղել, փլատակներից էին տուժել: Շատ ուժեղ վնասվածք էր ստացել հղի աղջիկը՝ գլխի հատվածում, կողքին ընկած խանութի աշխատողն էլ էր տարբեր հարվածներ ստացել փլուզումից: Հարվածներ չէր ստացել հղիի քույրը: Երեխայի շորերը լրիվ մաքուր էին, անգամ փոշոտ չէին. նրան գրկած էին մ ահացել: Սկզբից փոքրիկին դուրս բերեցինք, երկար, գանգուր մազերը տեսնելով՝ կարծում էինք՝ աղջիկ երեխա է: Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր: 2011 թվականից ծառայության մեջ եմ, պրակտիկայում շատ է եղել այրված, մասնատված մարդկանց դիերի դուրս բերում եւ այլ դժբախտ պատահարներ, բայց հղի կնոջ ու երեխայի այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի»,- պատմում է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends