ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին

ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին

ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին

Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ մասնավորապես նշել էինք․ «ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե համացանցում շրջանառվում է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակ» եւ որոշակի մեջբերումներ արեց դրանից։ «Վալդայ» ակումբի քննարկումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հիշատակեց ՀՀ-Ադրբեջան հարաբերություների կարգավորման այսպես կոչված «վաշինգտոնյան համաձայնագրի» մասին։

ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին

«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»,- ասել է Վ․ Պուտինը։ Խնդրում ենք հայտնել՝ արդյոք ճի՞շտ են ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Գեղամ Մանուկյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները «վաշինգտոնյան համաձայնագիր» կոչվող փաստաթղթի վերաբերյալ։ Խնդրում ենք հերքել կամ հաստատել նման համաձայնագրի լինել-չլինելը։ Եթե իրոք կա նման համաձայնագիր, ապա խնդրում ենք հնարավորության դեպքում այն տրամադրել եւ կամ գաղտնազերծել դրա բովանդակությունը, մասնավորապես նշել, թե ի՞նչ կետեր են ներառված ենթադրյալ այդ համաձայնագրում»:

ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին

ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից մեզ փոխանցված պատասխանում հայտնել են․ «Ձեռնպահ մնալով բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից կամ մասնավոր դիվանագիտական հաղորդակցության քննարկումից՝ ցանկանում ենք նշել, որ բանակցային գործընթացի հետ կապված մոտեցումների մասին որոշումների ընդունումը Հայաստանի եւ Ադրբեջանի գործն է։ Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է երկու կողմերի առաջնորդների հանդիպումների խրախուսումը, իրենց համար առավել օգտակար ցանկացած ձեւաչափում՝ ձգտելով համապարփակ խաղաղության գործընթացի, որը շահեկան է տարածաշրջանի եւ տարածաշրջանի ժողովուրդների համար»։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends