ԱՄՆ-ի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. Ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային

ԱՄՆ-ի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. Ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային

ԱՄՆ-ի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. Ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային

Փողոցային շարժում իրականացնող խորհրդարանական ընդդիմությունը ստացել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր: Ըստ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների, հրավերն ընդունվել է և հանդիպման օրն այսօր է՝ հունիսի 9-ը: Դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյային են ներկայացնելու երկրում առկա իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները, նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությանն իրենց գնահատականը: Մոտավորապես պատկերացնելի է, թե ինչ բովանդակություն է ներկայացնելու Հայաստան դաշինքն ԱՄՆ պաշտոնյային:

ԱՄՆ-ի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. Ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային

Ի դեպ, հետաքրքիր է թերևս, թե արդյո՞ք հանդիպման հրավեր չի ստացել մյուս խմբակցությունը՝ ՊՈՒ-ն: Գոնե առայժմ չկա այդ մասին տեղեկություն: Իսկ հրավերի փաստը բավականին ուշագրավ է, հատկապես հաշվի առնելով այն, որ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, բավականին բաց կերպով դիրքավորված է ռուսական հետաքրքրությունների դաշտում և իր մոտեցումներն ու գնահատականները այդ առումով արտահայտում է բաց: Այդ դեպքում ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային, կամ այլ կերպ ասած՝ Վաշինգտոնին, որի «հաղորդուղին» է Հայաստան ժամանած դիվանագետը: Կարո՞ղ է արդյոք լինել որևէ առաջարկ, իհարկե ոչ ուղիղ, այլ քաղաքական տողատակի միջոցով, որ ԱՄՆ կանի Ռոբերտ Քոչարյանին:

ԱՄՆ-ի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. Ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային

Ի դեպ, այդ իմաստով թերևս ուշագրավ «զուգահեռ» կարող է դիտվել 2011 թվականը, երբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից և Հայաստանում դրանց հետևանքով արմատացած հասարակական-քաղաքական ճգնաժամի ֆոնին հասունացվեց Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկխոսության գործընթացը, որում, ըստ ժամանակի մամուլի համառ հրապարակումների, զգալի ներդրում ուներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Իհարկե իրավիճակը այդ շրջափուլում, իր ամբողջ ծանրությամբ ու բարդությամբ, թերևս համեմատելի կամ նույնական չէ ներկայիս իրադրությանը, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոյի ներկայիս տրամաբանության շարունակությունը անելանելի-փակուղային է, ինչը գուցե անհանգստացնում է Նահանգներին:

ԱՄՆ-ի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. Ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային

2011 թվականին չհաջողվեց Հայաստանըդուրս բերել փակուղուց և մեծ ջանքի գնով ձևավորված երկխոսությունը տևեց շատ կարճ, իսկ հաջորդիվ արդեն ձևավորվեց Հայաստանը Եվրասիա-թյուրքական նախագծերի օղակի մեջ առած ոչիշխանական բեվեռի շարժումը՝ որ Սերժ Սարգսյանին հակառակ պարագայում սպառնում էր իշխանափոխությամբ: Արդյո՞ք ԱՄՆ-ը ներկայումս ունի որևէ դիտարկում Հայաստանում ներքաղաքական փակուղու խորացում թույլ չտալու առնչությամբ, ինչը անխուսափելիորեն ունենալու է նաև ռեգիոնալ հետևանքներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով