Այլ լուծում չկա. Պետությունն իր վրա պետք է վերցնի այս ծախսը, այլապես. ուսուցչի դիպուկ խոսքը

Այլ լուծում չկա. Պետությունն իր վրա պետք է վերցնի այս ծախսը, այլապես. ուսուցչի դիպուկ խոսքը

Այլ լուծում չկա. Պետությունն իր վրա պետք է վերցնի այս ծախսը, այլապես. ուսուցչի դիպուկ խոսքը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող Վահրամ Թոքմաջյանը կարծում է, որ ստիպելով ուսուցիչներին պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել, կառավարությունն անհամաչափ բեռ է դնում թերևս ամենախոցելի խավերից մեկի վրա։ «Հասկանալի է, որ ուսուցիչները վճարվում են պետության կողմից ու կառավարությունն ունի լրացուցիչ լծակ ստիպելու որոշակի գործընթացներ։ Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ուսուցիչների սոցիալական վիճակը, մարդիկ ամեն օր ապրում են աշխատանքը կորցնելու վախով։ Իսկ հակահամաճարակային ձախողված քաղաքականությունը էլ որտե՞ղ կարելի է ամենահարմար ձևով կոմպեսացնել։

Այլ լուծում չկա. Պետությունն իր վրա պետք է վերցնի այս ծախսը, այլապես. ուսուցչի դիպուկ խոսքը

Մյուս կողմից, Առողջապահության նախարարի որոշումը, որևէ հիմք չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե իհարկե շատ արագ ու գաղտագողի համապատասխան օրենսգրքում, օրենքներում փոփոխություններ չանեն։ Ամիսը երկու անգամ թեստ հանձնելու բեռը դնելով ուսուցչի վրա, մի մեծ խմբի զրկում ենք անգամ երաշխավորված 68.000 դրամ աշխատավարձի նվազագույն շեմից։ Հատկապես մարզերում, երբ շատ քչերն ունեն լրիվ ծանրաբեռնվածություն, ստացվում է, որ մարդիկ աշխատավարձի կեսը, որոշ դեպքերում նաև կեսից ավելին տալու են ՊՇՌ թեստերին։ Հետաքրքիր է, ընդհանրապես ԿԳՄՍ նախարարը տեղյա՞կ է իր ոլորտի աշխատողների սոցիալական վիճակից, նախարարներով որ հավաքվում են, էս մասին խոսու՞մ է, որևէ քայլ ձեռնարկու՞մ է։

Այլ լուծում չկա. Պետությունն իր վրա պետք է վերցնի այս ծախսը, այլապես. ուսուցչի դիպուկ խոսքը

Պետությունն իր վրա պետք է վերցնի ուսուցիչների թեստավորման ծախսը, եթե այս անիմաստ որոշման մեջ հաստատակամ են։ Այլ լուծում չկա։ Հ. Գ. Այս գրառումը պատվաստվել, չպատվաստվել անիմաստ բանավեճի մասին չէ։ Ինքս պատվաստված եմ։ Խնդիրը շատ ավելի խորքային է և առնչվում է մի ամբողջ խոցելի խավի սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով