Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածով սահմանված են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները։ Iravaban.net-ը հայտնում է, որ Քրեական նոր օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին, պատիժները ավելի խստացվել են։ Այսպիսով․

Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

1. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքը կարող էր հանգեցնել պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն, կամ եթե այդ արարքը հանգեցրել է մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրման բնականոն ընթացքի խաթարման՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից, 2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ 3) զ ենքով՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս` պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։

Այս արարքների համար ախատեսված պատիժները ավելի են խստացվել

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները)` պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: 6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ, մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մ ահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends