Այս գործելակերպը շարունակվելու է․ Առանց հանրային քննարկման Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվելու․ Նիկոլ Փաշինյան

«Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ լինեք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իմ մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ եմ պահել ԼՂ նախագահին»,- հավելեց նա։ Փաշինյանը նշեց, որ այս գործելաոճը նոր չէ, այսպես վարվել է միշտ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, և Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին։

Այս գործելակերպը շարունակվելու է․ Առանց հանրային քննարկման Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվելու․ Նիկոլ Փաշինյան

«Այս գործելակերպը շարունակվելու է միշտ, ընդ որում, բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ, մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից՝ թերևս հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,- ասաց նա։

Այս գործելակերպը շարունակվելու է․ Առանց հանրային քննարկման Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվելու․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հավելեց, «Մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ Լեռնային Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել ու չկա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ, ներողություն խնդրելով՝ստիպված եմ արձանագրել, որ Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է։ Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պ ատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողը, ընդհակառակը, պ ատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումն ըստ էության իրականություն դարձած կլիներ։

Այս գործելակերպը շարունակվելու է․ Առանց հանրային քննարկման Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվելու․ Նիկոլ Փաշինյան

Մենք, ընդհակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում։ Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել։ Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ։ Էլ չեմ ասում՝ պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որն ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,- ասաց նա։

Այս գործելակերպը շարունակվելու է․ Առանց հանրային քննարկման Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվելու․ Նիկոլ Փաշինյան

Ըստ Փաշինյանի՝ այս առումով հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որն ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման։ «Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև պ ատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր՝ հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու հարցը։ Համամատությունները պարզապես տեղին չեն։ Բայց մյուս կողմից մեր ողջ քաղաքականությունն ու քայլերը հենց դրան են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է։ Դա Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 5 կետն է, և դրան հայկական կողմի արձագանքը, որն ամբողջությամբ հրապարակվել է։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով