Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը մտադիր է ընդունել բանաձեւ՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաեւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջով։ Հայ լոբբիստներն ասում են, որ Ֆրանսիայում հասարակական կարծիքը (և, հետևաբար, պատգամավորների կարծիքը) հայերի կողմն է։ Ռուս-թուրք-իսրայելական եռյակը ակտիվ միջոցներ է ձեռնարկում բանաձեւի ընդունումը կանխելու համար։ Փաշինյանի ռեժիմը սպասարկում է այս եռյակի շահերը

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

«Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի անդամները, հայկական լոբբիի ճնշման ներքո, պատրաստվելով քվեարկել պատժամիջոցների կիրառման օգտին, հույս ունեն ստիպել ԵՄ մնացած երկրներին նույնպես բոյկոտել ադրբեջանական նավթի և գազի արտահանումը։ Նրանք նաև ցանկանում են ծանր սպառազինություն մատակարարել Հայաստանին»,- գրում է իսրայելական Jewish Press-ը «Տարօրինակ պատերազմ. Ֆրանսիան և Իրանն ընդդեմ Իսրայելի դաշնակցի» հոդվածում։

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Սենատի բանաձեւի նախագիծը դատապարտում է ինչպես այս տարվա օգոստոսի սկզբին Բերձորի միջանցքում Բաքվի ագրեսիան, այնպես էլ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջաններում։
Սենատը Ֆրանսիայի կառավարությունից կպահանջի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի, այդ թվում՝ զանգվածային և ռազմական հանցագործությունների հետաքննության հարցով»։ Նախագիծը ենթադրում է Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավում և գազի և նավթի արտահանման էմբարգո։

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Սենատը կոչ կանի Ֆրանսիայի կառավարությանը «ցուցաբերել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ հաշվի առնելով, մասնավորապես, Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումը» և «անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Հայաստանի բնակչության անվտանգությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Այն նաև վերահաստատում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտությունը», որի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձևեր են ընդունել 2020 թվականի նոյեմբերին, պահանջելով վերադառնալ 1994-ի դիրքերին։

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ «ենթադրյալ պատժամիջոցները և Հայաստանին զենքի մատակարարումը ձեռնտու են Իրանին, «որովհետև Իրանը կշահի Իսրայելի դաշնակցի (Բաքվի-խմբ.) թուլացումից և Հայաստանին ֆրանսիական ժամանակակից զենքի մատակարարումից»։ Իրանը, իբր, կարող է օգտագործել ֆրանսիական զենքը սեփական արտադրությունը արդիականացնելու և բարելավելու համար։ Ի դեպ, Իսրայելը Ուկրաինային զենք մատակարարելուց իր հրաժարումը հիմնավորել է նրանով, որ դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքին։ Դա դարձել է հակաիրանական արշավի նոր ալիքի հիմքը։

Այս եռյակը ձգտում է տապալել Հայաստանի հարցով բանաձեւի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում

Ռուսաստանի վերջին գործողությունները՝ Զատուլին-«վաշինգտոնյան տարբերակ» հատուկ գործողությամբ, ինչպես նաեւ Սոչիի այսօրվա խեղկատակության նպատակը Ֆրանսիայի Սենատում բանաձեւի քվեարկության կանխումն է։ Գործին ակտիվորեն ներգրավված է նաև թուրքական լոբբին։ Հայաստանում են Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends