Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը / «Դեպի լույս» երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում/ բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները,-մեզ հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

<<Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը:Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը : Ինձ շատ է ոգևորում, որ հայ փոքրիկները Հայաստանում և արտերկրում սիրով են երգում Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը: Քանի որ, իմ հեղինակած երգերը, բացի իմ երգչախմբերից երգում են շատ մանկապատանեկան անսամբլներ, երգիչներ և այլոք: » Արևներ» անսամբլը անցած տարի Ֆրանսիայում, այս տարի Վիեննայում, Պրահայում, վերջերս` Բուլղարիայում երգել է իմ հեղինակած «Իմ քոչարի» երգը, որը նվիրված է Հայաստանին ու հային: Բոլոր մրցութային փառատոներում ընդգրկված է: «Արևները», բոլոր փառատոներից հաղթանակած են վերադառնում Հայաստան,,:

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Այս տարիների ընթացքում հասցրել ենք շատ համերգների, միջազգային փառատոների մասանակցել: ,, 2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ – թանգարաններում: Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ անցկացրեցինք մեր հիշարժան օրերը,,: 2019թ․ շատ էին մեր համերգային ծրագրերը: Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող նաև Նորքի տուն –ինտերնատի համերգը: Կանանց տոնին նվիրված մարտի 1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում:

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով համերգ ունեցանք նվիրված՝ Ապրիլին Քառօրյա պատերազմին: Նույն համերգային ծրագրով հանդես եկանք նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դահլիճում: Շատ բուռն անցավ համերգը, բոլորը ոտնկայս «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի ,, Հայ արև,, անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի ,, Արևիկ,, անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած ,, Հայաստան,, երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց ելույթներով երեխաներին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը:

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը, ինչպես նաև Սասուն Պասկևիչյանի «Մեր լեզուն» երգը որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք: Ոգևորված ունկնդիրները ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել:

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Նրանք հասարակության լիիրավ անդամ են: Հուլիսի 24-ին մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք; Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք ,մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները , միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում: Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ: Երեխաների առօրյան անցնում էր շատ հետաքրքիր: Նրանց համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը։

Այս երգչախումբը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել․ "Կանչ" և "Դեպի լույս" միացյալ երգչախումբը հիացրել է հանդիսատեսին

Հոկտեմբերի 19-20-ը մեր երգչախումբը մասնակցեց «Ներառական պրակտիկաները Հայաստանում» միջազգային փառատոնին և արժանացավ պատվոգրերի։ Այս տարի ևս շատ են միջոցառումները։ Մարտի 14-ին մասնակցել ենք փառատոնի Հ․ Պարոնյանի անվ․ դահլիճում։ Մայիսին ունենք հիշատակի և խոնարհման երեկո Եռաբլուրում։ Հունիսի 1-ին «Տեսնող սրտեր» մենահամերգն է լինելու Արամ Խաչատրչյանի անվ․ թանգարանի դահլիչում։ Այս համերգը հոբելյանական է՝ կնշվի մեր 5-ամյակը։ Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին թե Հայաստանում, թե արտերկրում։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով