Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

Սվետլով 111 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի փլատակների տակ 4 հոգու էին ողջ հայտնաբերել: Ցնցումների ժամանակ 25-ամյա կնոջն իր երեք ամսական երեխան գրկին, դուրս գալ չհաջողվեց: Էմմա Հակոբյանն իր երեք ամսական դստեր հետ հայտնվեցին փլատակների տակ: Այս հերոս մոր պատմությունն է ներկայացնում այսօր EnterTrain-ը: Այդ պահին Մարիամը 3,5 ամսական էր և ընդամենը 2 բարակ շապիկով էր:«Մի ձեռքով ես ծածկում էի գլուխը, որ չհարվածի, մյուսով ծածկում էի մեջքը, որ թոքաբորբ չընկնի»,- հիշում է Էմմա Հակոբյանը:

Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

Էմմա Հակոբյանի և նրա երեք ամսական դստեր՝ Լենինականում փլատակների տակից փրկվելու պատմությունը ոչ ոքի անտարբեր չթողեցին: Յոթ օր առանց ջրի ու սնունդի, փլատակների տակ, բոլոր կողմերից բետոնի սալիկներով սեղմված, էմման երեխային գրկած ամբողջ ձայնով օգնություն էր կանչում: Սկզբում նա փոքրիկին կուրծք էր տալիս, բայց հետո էլ կաթ չկար: Եվ այդ ժամանակ նա կտրեց մատը ու տարավ երեխայի շրթունքներին: «Երբ հասկացա, որ վերջ, մ ահանում ենք, զգուշորեն ձեռքս բարձրացրեցի և սկսեցի կտրել մատներս, և այդպես կերակրում էի երեխայիս»,- պատմում է Էմմա Հակոբյանը: Էման մի հետաքրքիր դեպք է պատմել panorama.am-ի թղթակցին, որ տեղի է ունեցել երկրաշարժի նախօրեին: Դեկտեմբերի 6-ի երեկոյան նա վարագույրներն է կախել բնակարանի նորոգումից հետո, երբ հանկարծ աչքն ընկել է պահարանի մեջ հին թերթերին և որոշել է կարգի բերել դրանք, անպետքները դեն գցել:

Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

«Ձեռքս մի անգլալեզու թերթ ընկավ, որը դեռ ուսանողական տարիներին էի կարդացել: Այնտեղ պատմվում էր, որ մարդիկ ամբողջ մի ամիս ողջ են մնացել անմարդաբնակ կղզում՝ սնվելով միայն ձիու ա րյունով, այդպիսով լրացնելով ջրի պակասը: Փլատ ակների տակ ես հիշեցի այդ տողերը: Իսկ շուրջս ապակու կտորների պակաս չկար: Ես դժվարությամբ ձգվեցի դեպի մի կտորը և դրա օգնությամբ ծակեցի մատս: Դա ավելի շատ բնազդորեն արեցի: Ես այդ ժամանակ միայն մի բանի մասին էի մտածում՝ փրկել երեխայիս: Եվ ես ոչ մի հերոսություն չեմ արել, ես ընդամենն իմ երեխային եմ փրկել, այդպես կվարվեր ցանկացած մայր»,- այդ օրերն է հիշում Էմմա Հակոբյանը:

Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

Էմմային և Մարիամին գտան ֆրանսիացի փրկարարները: Փոքրիկի մարմնի վրա, որը մոր հետ մի շաբաթից ավել փ լատակների տակ էր անցկացրել, ոչ մի քերծվածք չկար: Մորը կարողացան հանել փ լատակների տակից միայն վեց ժամ անց: Միայն հրաշքով՝ կոտրված պանելը չընկավ նրա գլխին:1990 թվականին նախագահ Միտերանը Էմմային Ֆրանսիա հրավիրեց, նրան հոտընկայս ծափահարում էր Ֆրանսիայի խորհրդարանը: Իսկ այդ երկրի երեք քաղաքներ նրան մեդալներ շնորհեցին: Նույն կերպ վարվեցին նաև Հունաստանի երկու քաղաքներ: ԱՊՀ երկրների խորհուրդը Էմմա Հակոբյանին «Աշխարհի մոր խորհրդանիշ» մրցանակը շնորհեց, իսկ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը նրան հատուկ մրցանակի արժանացրեց: Մոր այս հերոսական քայլը հավերժ կմնա պատմության մեջ:

Այս հայուհին 7 օր փ լատակների տակ կերակրել է իր երեխային մատի ա րյունով

Հայ ժողովրդի համար այդ ո ղբերգական օրերին ԱՄՆ նախագահ Ջոն Բուշի որդին Լենինական ժամանեց, որպեսզի գտներ Էմմային և իր հիացմունքը հայտներ նրա խիզախությամբ: Մայր Թերեզան աղոթում էր նրա առողջության համար: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն իր պոեմում նրան Հայաստանի Աստվածամայր է անվանում: Նշենք, որ Էմմա Հակոբյանը հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և որոշել է մնալ հայրենիքում: Հիմա նա Երևանում է ապրում:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով