Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

Խերսոնից՝ Դնեպրի աջ ափից զորքը հանելու որոշումով Պուտինն ընդունեց պարտությունն Ուկրաինայում։ Խնդիրն այն չէ, թե որքան տարածք կհաջողվի «սառեցնել» եւ ինչ բանակցություններ ու պայմանավորվածություններ կլինեն առաջիկայում։ Պուտինյան Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրել, ինչը կանխորոշելու է հետագա զարգացումներն ինչպես ՌԴ շուրջ, այնպես էլ երկրի ներսում։

Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման նախօրեին հռչակած բոլոր նպատակներն «իրականացան» հակառակ իմաստով, եւ Կրեմլի ամենագլխավոր նպատակը՝ ԱՄՆ-ի հետ հավասար «աշխարհը կիսելու» առաջարկը՝ ձեւակերպված վերջնագրի ձեւով, ի վերջո հանգեցրեց ՌԴ կախվածությանը ԱՄՆ որոշումներից, այդ թվում՝ ինչ զենք կմատակարարվի Ուկրաինային։ Սպիտակ տանը Բայդենի երեկվա ճեպազրույցը դրա վկայությունն է։ ՌԴ-ն ընդամենը հակամարտության կողմ է, որի ճակատագիրը կախված է ԱՄՆ-ից եւ ուժի այլ կենտրոններից։

Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

Ուկրաինական պատերազմը պայթեցրեց Կրեմլի՝ տասնամյակներով խնամքով կառուցած առասպելները ռուսական բանակի ու սպառազինության, երկրի վեհության ու համաշխարհային հատուկ առաքելության եւ այլնի մասին։ Այդ առասպելները ոչ թե պարզապես պայթեցին, այլեւ բացահայտեցին ռուսական իրական պատկերը բոլոր ոլորտներում։

Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

Խերսոնից նահանջը ռազմական տեսակետից հնարավոր է այդքան էլ կարեւոր նշանակություն չունի, սակայն անկասկած շրջադարձային կետ է բոլոր մյուս առումներով։ Ընդ որում՝ ռուսների համար մեկ այլ տեսանկյունից՝ ոչ վաղ անցյալում Պուտինի հրամանագրերով ու Դումայի որոշումներով այն հայտարարվել է «հավերժ ՌԴ տարածք»։ Այսինքն՝ ՌԴ-ն զիջել է իր տարածքը՝ սա պուտինյան վեհության քարոզչությամբ դեգրադացված 80 տոկոսանոց հանրության համար հոգեբանական ծանր հարված է։

Այս որոշումով Պուտինն ընդունեց իր պարտությունը

ՌԴ-ն հիմա խաղաղություն է մուրում արդեն առանց նախապայմանների։ Պուտինը հիմա իր սանիկի ու հանձնակատարի՝ Փաշինյանի վիճակում է, եւ դա պատահական չէ․ ուկրաինական արշավը նա ձեռնարկեց՝ ոգեշնչված Հայաստանի դեմ արշավի հաջողությունից եւ Փաշինյանի ու մյուսների հնազանդությունից ու երախտագիտությունից։ ՌԴ-ն չափազանց թանկ է վճարել եւ դեռ վճարելու է Հայաստանի դեմ արշավի համար։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends