Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը. Պարոն Գանդահարյան, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Երևան-Անկարա երկխոսության գործընթացի նախաշեմին Անկարան փորձում է փոխել խաղի կանոնները։ Դասական նախապայմանները՝ ցեղաս պանության ճանաչման պահանջից հրաժարումը կամ ցեղաս պանության ճանաչման օրակարգը արտաքին քաղաքականությունից դուրս բերումը, երկկողմ պայմանավորվածությամբ ընդհանուր ս ահմանի կամ տարածքային ամբողջականությունների փոխճանաչումը մղվել են երկրորդ պլան։Իսկ արցախյան տարածքներից հայկական ու ժերի հեռացման նախապայմանը վերափոխվել է․ և այստեղ է, կարծում եմ, խնդրի ամբողջ մեխը։ Անկարան պաշտոնապես ասում է, որ ամեն ինչ համաձայնեցնելու է Բաքվի հետ։

Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Նկատի ունենանք, որ ինչպես Բաքուն, այնպես նաև Անկարան մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ Արցախի խնդիրն անցյալին է պատկանում, և դա թուրքական տեսանկյունից ուղենշային իմաստ է ստացել։

Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Հիմա ինչ է ստացվում․ ստացվում է այն, որ Երևան-Անկարա երկխոսությունն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը փոխկապակցվում են, ինչը Անկարայի վաղեմի մոտեցումն է։ Պատահական չէ, որ գործընթացները գնում են զուգահեռ՝ Հայաստան-Ադրբեջան ս ահմանազատման, ս ահմանագծման և հայ-թուրքական երկխոսության։ Պարզ է Անկարայի առաջադրանքը։ Թուրքիան կբացի ս ահմանը, երբ կլինի Ադրբեջանի հետ ս ահմանազատումն ու ս ահմանագծումը։ Այդ դեպքում ս ահմանի բացումը կբխի Թուրքիայի շահերից։ Դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա Հայաստանի վրայով Թուրքիան ինքը կապաշրջափակվի։ Հրատապ օրակարգը այս տրամաբանությամբ՝ Անկարայի համար կամրջումն է դեպի Ադրբեջան․ դրա համար դասական նախապայմանները մղվել են երկրորդական պլան։ Իսկ դա ամենևին չի նշանակում, որ դրանք վերադառնալու են։

Անկարայի առաջադրանքը պարզ է. Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները

Այսինքն՝ որևէ դրական ակնկալիք հայկական կողմը չի՞ կարող ունենալ այս հանդիպումից։
Հայկական կողմը, կարծում եմ, նկատի է առել հետևյալ կետերը․ առաջին՝ Թուրքիայի բանագնացի կենսագրականը, հատկապես հայկական գործոնի ուղղությամբ իր ձեռնարկած գործողություններն աշխարհագրական տարբեր միջավայրերում։ Երկրորդ՝ հայ-թուրքական երկխոսության նախկին արարներին Անկարայի պաշտոնական մոտեցումների հոլովույթը և ձ ախողեցման մ արտավարությունները։ Երրորդ՝ աշխարհաքաղաքական ներկա համապատկերը և գերտերությունների առնչվածության տարողությունները։ Չորրորդ՝ Անկարա-Բաքու համաձայնեցվածությունն ու հայ-թուրքական երկխոսությունն ու Արցախյան հ ակամարտության հանգուցալուծման գործընթացը փոխկապակցելու ռազմավարությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով