Անճարությունից շնչահեղձ եմ լինում, բոլորը աշխարհից պահանջում են․ Կարեն Գևորգյանի դիպուկ անդրադարձը
Անճարությունից շնչահեղձ եմ լինում… քիչ է մնում սրտի կաթված ստանամ․ Կարեն Գևորգյան «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր՝ Կարեն Գևորգյանը գրել է․
Անճարությունից շնչահեղձ եմ լինում… Չգիտեմ, ինչպես կարելի է պայքարել մշակութային այս խառնաշփոթի դեմ, քիչ է մնում սրտի կաթված ստանամ: Այլևս չեմ դիմանում արաբական, թուրքա-պարսկական ոճերով գործիքավորված երգերին ու պարերին:Հիմա կասեք՝ ոչ ոք չի ստիպում լսել ու նայել: Ստիպում են, այն էլ ինչպես: Բառիս բուն իմաստով ստիպում են բոլոր հեռուստաընկերությունները՝ ամեն օր ու ամեն ժամ: Ի՞նչ անենք:
Բոլորը պահանջում են աշխարհից ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց ոչ ոք հանրային հեռուստաընկերությունից չի պահանջում դադարեցնել ազգային մշակույթի դեմ ուղղված ապազգային քաղաքականությունը: