Ապակայունության հերթական ածուխն են նետում վառարանի մեջ և փորձում են ս պшնել վարչապետին, չի ստացվում․ Լևոն Շիրինյան․ Տեսանյութ

Երկիրը դժվարությամբ, բայց դեպի կայունություն է գնում, համախմբում է պետք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ «17+»-ը փակուղի է մտել և հատնվել է լուսանցքում, և այն, որ հանրահավաք են հրավիրել, դա ոչինչ չի նշանակում: «Ազգային համախմբում է պետք, բայց դա չի վերաբերում գողապետությանը և պարագլուխներին. ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա»:

Ապակայունության հերթական ածուխն են նետում վառարանի մեջ և փորձում են ս պшնել վարչապետին, չի ստացվում․ Լևոն Շիրինյան․ Տեսանյութ

Քաղաքագետի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը կշիռ չունի. «Նրանք վերջին փամփուշտներն են օգտագործում՝ քաղաքական գործընթացն ակտիվ պահելու փորձերով, նպատակը երկիրն անհանգիստ պահելն է: Նրանք ժողովրդի աջակցությունը չունեն: Ապակայունության հերթական ածուխն են նետում վառարանի մեջ… Հեղափոխությունը ժողովրդի քթից են բերում»:Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ բանակցությունների բոլոր փուլերում եղել է տարածքներ հանձնելու հարցը, Շիրինյանը նշեց. «Լավրովի պլան եղել է, բայց մեզ խաբել են գիշեր-ցերեկ… Նախկիններն ամեն ինչը խեղաթյուրելու, խառնելու սովորություն ունեն»:

Ապակայունության հերթական ածուխն են նետում վառարանի մեջ և փորձում են ս պшնել վարչապետին, չի ստացվում․ Լևոն Շիրինյան․ Տեսանյութ

«Մեզ այժմ խիստ անհրաժեշտ է պետության կազմակերպվածության հարցը լուծել և ընկճվածությունը հաղթահարել»,- ընդգծեց քաղաքագետը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքն իշխանությունը Կարեն Կարապետյանին է փոխանցել, Շիրինյանը նշեց. «Սերժ Սարգսյանը ֆեոդա՞լ է, գավառապե՞տ է, սուլթան ու շա՞հ է, ի՞նչ է, նա ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի իշխանությունը փոխանցեուլ, հոր տնից էր իշխանությունը բերե՞լ: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը «յուղ է վառում»՝ փորձելով նոր բանավեճ հրահրել: Չպետք է այս բանավեճերի մեջ մտնել, այլ պետք է զբաղվել պետականաշինությամբ»:

Ապակայունության հերթական ածուխն են նետում վառարանի մեջ և փորձում են ս պшնել վարչապետին, չի ստացվում․ Լևոն Շիրինյան․ Տեսանյութ

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժմանը և դիտարկմանը, որ հանրահավաք են հրավիրել, քաղաքագետը նշեց, որ այդ շարժումը ոչ մի տեղ չի հասնելու, ոչ մի արդյունք չկա, և նրանց ոչինչ չի հաջողվելու. «Երրորդ հանրապետության վերջին մոհիկանները փորձում են սպանել վարչապետին, չի ստացվում»: Մանրամասն՝ տեսանյութում:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով