Ապարանի սպшնությшն գործով ձերբшկшլված կա․ Հայտնի է նրա անունը

Ապարանի սպшնությшն գործով ձերբшկшլված կա․ Հայտնի է նրա անունը

Ապարանի սպшնությшն գործով ձերբшկшլված կա․ Հայտնի է նրա անունը

Կիրակի՝ հունիսի 19-ին, երեկոյան մամուլը ողողվեց Ապարանում տեղի ունեցած ս պանության մասին հրապարակումներով։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ական փոխմարզպետի և պատգամավորի հարազատները կ րակել և ս պանել են Փաշինյանին հայհոյող անձանց։ Ոստիկանությունը շատ արագ սկսեց հերքում տարածել, որ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի և տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես գրված էր․ «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

Ապարանի սպшնությшն գործով ձերբшկшլված կա․ Հայտնի է նրա անունը

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծ եծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հ րացանից կ րակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հ րшզենային վ նասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մ ահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ»: Ո ղբերգական միջադեպից հետո լուրեր շրջանառվեցին, որ մ ահացածներից մեկը Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է, ով աշխատում էր հայտնի «Գնթունիք» սուպերմարկետում որպես մենեջեր։ Թե քննչական կոմիտեի, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, կ րակողը Երևան քաղաքի բնակիչ է։

Ապարանի սպшնությшն գործով ձերբшկшլված կա․ Հայտնի է նրա անունը

Մեզ հայտնի դարձավ, որ կրակողի անունը Հայկ է և նա արմատներով Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղից է, բայց երկար տարիներ բնակվում է Երևանում։ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ երիտասարդները հանդիպել են Ապարանի սկզբնամասում գործող գազալցակայանում: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գազալցակայանը պատկանում է Արագածոտնի մարզի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին։  «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Ձորագլուխ գյուղի գյուղապետ Հրայր Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ կ րակողն իրենց գյուղից է՝ 32 տարեկան Հայկ Հովհաննիսյանը։ Նրանց ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է եւ բնակվում է Երևանում։

 

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով