Առակ այն մասին, թե ինչու չպետք է ամաչեք Ձեր թերություններից

Առակ այն մասին, թե ինչու չպետք է ամաչեք Ձեր թերություններից

Առակ այն մասին, թե ինչու չպետք է ամաչեք Ձեր թերություններից

Շատ վաղուց, Հնդկաստանի մի փոքրիկ քաղաքում ապրում էր մի ծառա՝ իր տիրոջ հետ: Տերը շատ գթասիրտ էր, դրա շնորհիվ ծառան կարողացավ սովորել գրագիտություն, ինչը շքեղություն էր այդ դասակարգի մարդու համար:
Ծառայի պարտականություներից մեկը հետևյալն էր. ամեն օր հեռվում գտնվող ջրհորից ջուր բերել: Ծառան շատ աշխատասեր էր ու ամեն օր գնում էր ջրհորի մոտ ու ետ գալիս:

Ջուրը բերելու համար ծառան հատուկ միջոց էր օգտագործում՝ երկու սափոր, որոնք ամրացված էին ձողի վրա: Մի սափորը իդելական էր, շատ գեղեցիկ, այն դեպքում երբ մյուսը ճեղքվացքներով էր: Այդ պատճառով մինչև ծառան ջրհորի մոտից վերադառնում էր տուն, երկու սափոր ջրի փոխարեն մնում էր ընդհամենը մեկը:

Առակ այն մասին, թե ինչու չպետք է ամաչեք Ձեր թերություններից
Ծառան երբեք այս ծառայության համար չէր դժգոհում՝ տերը նույնպես: Բոլորը գոհ էին:
Այդ ժամանակ գեղեցիկ սափորը ծաղրում էր վնասված սափորին: Այդպես շարունակվեց ավելի քան երկու տարի:

Միայն թե մի օր, երբ իմաստուն ծառան ջուր էր տանում ջրհորից, վնասված սափորը չդիմացավ և սկսեց հեկեկալ. «Ես շատ եմ ամաչում: Ես շատ եմ ամաչում, որ ինձ ժամանակին վնասել են և ես չեմ կարողանում կատարել իմ առաքելությունը և օգտակար լինի: Ես այնքան եմ ցավում, որ իմ պատճառով Ձեր տերը կարող է խոսել Ձեր վրա»:
Ծառան ժպտաց և ասաց. «Սափոր, իսկ դու ոչ մի յուրօրինակ բան չե՞ս նկատում, դու չե՞ս նկատել, որ ամեն անգամ վերադառնալիս ես քեզ դնում եմ իմ ձախ ուսին»:

Առակ այն մասին, թե ինչու չպետք է ամաչեք Ձեր թերություններից

Սափորը մտածեց և հիշեց, իսկապես որ.
_Այո այդպես էլ կա, բայց ինչու՞,_հարցրեց նա:
_Նայիր ճանապարհին,_ ասաց ծառան:
Սափորը նայեց և նկատեց ծաղիկների մի հիասքանչ դաշտ:
_Այս ամենը քո շնորհիվ է: Ես դնում էի քեզ իմ ձախ ուսին, որպեսզի դու կարողանաս ջրել սերմերը, որոնք ես եմ տնկել մի քանի տարի առաջ: Դու այնքան լավ բան ես արել մեզ բոլորիս համար, թեկուզ միայն նրանով որ կաս: Դու պետք է հպարտանաս քեզնով:

Պարզապես ապրեք ձեր թերությունների հետ միասին: Աստված ամեն արարածի համար իր ծրագրերն ունի: Եթե անգամ հիմա դուք դա չեք հասկանում, մի օր անպայման ամեն ինչ կհասկանաք:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով