Առակ, որը կօգնի Ձեզ հասկանալ մարդկանց

Առակ, որը կօգնի Ձեզ հասկանալ մարդկանց

Առակ, որը կօգնի Ձեզ հասկանալ մարդկանց

Առակ խոնարհության մասին

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց իմաստունին.
_ Ինչպե՞ս կարողանամ տարբերակել մարդկանց, ու՞մ վստահեմ և ումի՞ց վախենամ:
_Կասեմ քեզ առաջինը ումից պետք է զգուշանալ,_ ասաց իմաստունը,_ առավել շատ զգուշացիր նրանից, ով ամենահամեստն է երևում: Երբ կտեսնես, որ ինչ որ մեկը խոնարվում է քո առաջ, գրկում է քեզ և արտասովոր ուշադրություն է ցուցաբերում՝ զգուշացիր:
_Ինչու՞,-զարմացավ աշակերտը:
_Քանի որ, առաջինը հենց նա քեզ կդավաճանի,_պատասխանեց իմաստունը:
_Այդ դեպքում, ու՞մ պետք է վստահեմ,_ հարցրեց աշակերտը

Առակ, որը կօգնի Ձեզ հասկանալ մարդկանց
_Վստահիր նրան, ով պարզ է քեզ հետ և ասում է ճշմարտությունը՝ ինչ էլ, որ այն լինի: Այդպիսի մարդիկ առաջինը քեզ օգնության կհասնեն: Իրական խոնարհությունը միշտ էլ անտեսանելի է, այդ պատճառով էլ դժվար է այն գտնել, իսկ երբ գտնես՝ այն երբեք քեզ չի դավաճանի:

Առակ այն մասին, թե ինչն է այս կյանքում իսկապես կարևոր

Մի անգամ մի զբոսաշրջիկ մտադրված այցելեց Եգիպտոսի Կահիրե քաղաք՝ հանդիպելու մի հայտնի իմաստունի:
Զբոսաշրջիկը զարմացավ տեսնելով, որ այդքան հայտնի մարդը ապրում է մի փոքրիկ տնակում, որը լիքն էր գրքերով: Միակ կահույքը տան մեջ աթոռն էր, սեղանը և մահճակալը:

Առակ, որը կօգնի Ձեզ հասկանալ մարդկանց
_Որտեղ է Ձեզ կահույքը,_ հարցրեց զբոսաշրջիկը:
_Իսկ որտեղ է քոնը,_ հարցրեց իմաստունը:
_Իմը,_զարմացավ զբոսաշրջիկը,_բայց ես ընդամենը ժամանակավոր եմ այստեղ:
_Ես նույնպես,_ժպտաց իմաստունը:
Մեր կյանքը երկրի վրա՝ ժամանակավոր է, բայց չնայած դրան, շատերը այնպես են ապրում, կարծես անմահ են և մոռանում են երջանիկ լինելու մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով