Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում «միջանցքի» հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում «միջանցքի» հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում "միջանցքի" հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

Պուտին-Էրդողան վերջին հանդիպման կապակցութամբ ուշադրություն էի հրավիրել, որ թե համատեղ հայտարարությամբ, թե համատեղ մամլո ասուլիսով շրջանցել էին Կովկասյան հարցերը, մինչդեռ բացառվում էր, որ նրանք դա քննարկած չլինեին։  Եվ, ահա, Թուրքիայի առևտրի փոխնախարարը փակագծեր է բացել, ակնարկելով Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ /ցավոք այլ աղբյուր չունենք ստուգելու համար հայտարարության հավաստիությունը/ Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայը, խոսելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «Արտոնյալ առեւտրային համաձայնագրի» շրջանակն ընդլայնելու և երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 5 միլիարդից 15 միլիարդ դոլարի հասցնելու մասին, նշել է, որ դրա համար կարեւորագույն հարցերին մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է : Այդ միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու տեսանկյունից՝ առեւտրի ծավալներն ավելացնելու համար։ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում»: Որքան էլ հայտարարության միակ աղբյուրը ադրբեջանական է, այդուհանդերձ դրան հավաստիություն է հաղորդում մի քանի փաստ․

Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում "միջանցքի" հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

1․ վերջերս Իրանի հոգևոր առաջնորդի՝ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների դեմքին ուղիղ տեքստով ու հրապարակային հայտարարելը, որ Իրանը իր կարմիր գիծն է համարում Հայաստանի հետ սահմանը և թույլ չի տա այն կտրել որևէ միջանցքով, իսկ դա նշանակում է վ տանգը շատ ռեալ է, 2․ Ռուսաստանի շահագրգռությունը՝ պ ատերազմից առնվազն 2 տարի անց ապաշրջափակել տարածաշրջանի հաղորդուղիները, մանավանդ որ դեպի Արևմուտք այլևս ոչ մի ճանապարհ չունի և դեպի հարավ ուղղությունը կենսական նշանակություն ունի այլևս անավարտ թվացող ուկրաինական պ ատերազմի խորապատկերին, իսկ այդ ճանապարհները բացելու համար Անկարան և Բաքուն գին են պահանջում․․․

Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում "միջանցքի" հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

3․ Հայաստանի կառավարության որոշումը Ադրբեջանից դեպի Նախիջևան սպասվող բեռանփոխադրումների ու տեղաշարժի համար 3 անցակետ ստեղծելու մասին։ Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Ալիևն էր ասել, թե սպասում է Երևանի առաջարկություններին այդ խնդրի լուծման համար, իսկ Երևանը հասդկացնում է, որ բոլոր ուղղություններով ճանապարհների ապաշրջափակման համար միջանցք չի լինելու, այլ սահմանային/մաքսային վերահսկողության կետեր։ 4․ Այս ամենը տեղի է ունենում ռուսներին նոր Բերձորյան միջանցք ու երթուղի տալու Բաքվի «մեծահոգության», ու բնականաբար դիմացը «միջանցք» ստանալու ակնկալիքով, ինչպես Ալիևը քանիցս հայտարարել է՝ որ եթե Լաչինի միջանց լինելու է, ապա լինելու է նաև «Զանգեզության միջանցք», եթե վերջինս չլինի, ապա չի լինի նաև առաջինը․․․

Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում "միջանցքի" հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

Ըստ այդմ՝ եթե Բաքուն ռուսներին միջանցք է տալիս, միանշանակ է, որ ակնկալելու է, որ նրանք էլ իրեն են միջանցք տալիս․ եվ, ահա, այստեղ հատկապես Երևանի կարծր դիրքորոշումը, Արևմուտքի ու հատկապես Իրանի դիրքորոշումը խոչընդոտում են․․․ Ակնհայտ է, որ ռուսական կողմը չի կարող բացահայտ դարձնել Թուրքիայի հետ այս հարցերի քննարկումն առանց Հայաստանի վարելու փաստը, չի կարող կանգնել և հայտարարել, որ գործարքի համար պետք է վճարի հայկական կողմը, դրա համար էլ Էրդողանի ու Պուտին հանդիպման օրակարգում այդ թեմայով քննարկումների մասին բան չի խոսվում, բայց, այ, Էրդողանի փոխնախարարը տեղյակ է, որ այդպիսի բանակցություններ Հայաստանի թիկունքում կան․․․ Եվ որպեսզի այս ամենը քողարկվի, բնականաբար Մոսկվան սկսում է Երևանին մեղադրել, թե իրեն հակառուսական է պահում․․․

Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում "միջանցքի" հարցում Հայաստանին չպաշտպանելու համար. Անցած 10-ամյակի դեպքերը ցույց են տալիս, որ. Ստյոպա Սաֆարյաի կարևոր գրառումը

Հիշեցում կամ միայն չոր փաստեր․ Անցած տասնամյակի դեպքերն ու դրանց պատճառահետևանքային կապերի վերլուծութունը ցույց են տալիս, որ երբ Մոսկվան սկսում է Երևանին մեղադրել իր դեմ «գործելու» մեջ, նշանակում է, ինչ-որ ալիբի է ստեղծում, թե ինչու չպետք է օգնի իր հայ գործընկերներին երբ Հայաստանի տեղը նեղն է՝ որովհետև իբրև նրանք «երկակի խաղեր են տալիս,» «հակառուսական են» կամ նման բան։ Դա պատահեց 2016-ի ապրիլյան քառօրյա պ ատերազմի նախաշեմին՝ երբ Պերմյակովի իրականացրած սպանդին հաջորդած հանրային ռեակցիան մեկնաբանվեց որպես հակառուսականության դրսևորումներ, ու այդ մեղադրանքները «փաստավորված» արդարացվեցին Սասնա ծռերի ապստամբությամբ, ապաև՝ ԵՄ-Հայաստան նոր պայամանգիր ստորագրելով /2017/, երբ Հայաստանին ընդհուպ անվանեցին «անհավատարիմ կին», և նույն կերպ Հայաստանի իշխանությունների իբրև թե «արևմտամետությունն ու սոռոսականությունը» պատճառ բերվեց, թե ինչու Ռուսաստան 2020թ․ 44-օրյա պ ատերազմի ժամանակ չկանգնեց իր դաշնակցի կողքը․․․ Աստված տա՝ սխալվենք, որ այժմ էլ նման մի ալիբի է ստեղծվում «միջանցքի» հարցում Հայաստանին չպաշտպանելու համար․․․

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով