Արցախի դեմ պшտերшզմը թույլատրվա՞ծ է եղել բոլորի կողմից․ Ստյոպա Սաֆարյանը մեջբերելով Լավրովի հայտարարությունը՝ պարզ վերլուծություն է արել․ մանրամասներ

Արցախի դեմ պшտերшզմը թույլատրվա՞ծ է եղել բոլորի կողմից․ Ստյոպա Սաֆարյանը մեջբերելով Լավրովի հայտարարությունը՝ պարզ վերլուծություն է արել․ մանրամասներ

Արցախի դեմ պшտերшզմը թույլատրվա՞ծ է եղել բոլորի կողմից․ Ստյոպա Սաֆարյանը մեջբերելով Լավրովի հայտարարությունը՝ պարզ վերլուծություն է արել․ մանրամասներ

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

«Պայմանավորվածություններն ընթանում են այն սկզբունքների հունով, որոնք վերջին տարիներին համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և լայն աջակցություն ստացել աշխարհում»,- ասել է Լավրովը:

Այս հայտարարությունն արդյոք չի նշանակում, որ հոկտեմբերի 10-ի, 17-ի ու 26-ի հրադադարների փորձերն ուղղակի բլեֆ և իմիտացիան են եղել?։ Եթե դա այդպես չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հերքեն։

Այլապես սա նշանակում է, որ Արցախի դեմ պшտերшզմը թույլատրված է եղել բոլորի կողմից։

Ստորև ներկայացնում ենք Լավրովի հայտարարությունը, որից Սաֆարյանի մոտ առաջացել է տվյալ հարցադրումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել ԼՂ մշակութային օջախների պաշտպանության համար. Լավրով

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային է փոխանցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին արված հայտարարության ամբողջական ինֆորմացիան: Այս մասին տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այս օրերին սերտ շփման մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Ամերիկացի և ֆրանսիացի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա: Ես նրանց հետ հանդիպել եմ, նրանց հետ հանդիպել են նաև իմ գործընկերները, նրանց ներկայացվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությունների մասին լիարժեք տեղեկատվություն:

Պայմանավորվածություններն ընթանում են այն սկզբունքների հունով, որոնք վերջին տարիներին համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և լայն աջակցություն ստացել աշխարհում»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ ամենախոշոր միջազգային կազմակերպությունը, որի հետ այս պահին աշխատում են, Կարմիր խաչն է:

Նա նշել է, որ պարենի համաշխարհային կազմակերպությունը Երևանից հրավեր է ստացել Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել մշակութային օջախների պաշտպանության համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով