Արցախն ու Հայաստանը բարդ իրավիճակում են գտնվում․ Դավիթ Բաբայանի ուշագրավ գրառումը

Արցախն ու Հայաստանը բարդ իրավիճակում են գտնվում․ Դավիթ Բաբայանի ուշագրավ գրառումը

Արցախն ու Հայաստանը բարդ իրավիճակում են գտնվում․ Դավիթ Բաբայանի ուշագրավ գրառումը

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը գրում է. «Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են:

Արցախն ու Հայաստանը բարդ իրավիճակում են գտնվում․ Դավիթ Բաբայանի ուշագրավ գրառումը

Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

Արցախն ու Հայաստանը բարդ իրավիճակում են գտնվում․ Դավիթ Բաբայանի ուշագրավ գրառումը

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով