Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում․ Տեսանյութ

Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում․ Տեսանյութ

Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում․ Տեսանյութ

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Կառավարության փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցում։ Մեկը շուտով ավարտական տեսք կստանա՝ ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Կապալառու «Շեն Արցախ» ընկերությունն ընտրվել է, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի։ Փորձնական ծրագրի ավարտին կորոշվի՝ շարունակե՞լ ծրագիրը, թե՞ ոչ։

Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում․ Տեսանյութ

Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանը նշում է, որ մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է 3 սենյականոց տունը կառուցել և հանձնել շահագործման։ Կախված պատվերների ծավալից՝ գինը տատանվում է 1 քմ/200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի։

Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում․ Տեսանյութ

Կառուցվող տները երկու մուտք ունեն, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։ Տների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։ Փայտե հիմնասյուներն ու պատերը պատվում են այրման և միջատների դեմ նյութով։ Պատրաստի տան ոչ ներսից և ոչ էլ դրսից փայտե դետալները չեն երևում, իսկ հիմնասյուներն այնպես են պատրաստում, որ չդեֆորմանան։ Մհեր Դերձյանին պատերազմից հետո են հրավիրել Արցախ բնակարանաշինական ծրագրին մասնակցելու համար։ Նա գտնում է, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու գործում բոլորը պետք է ներգրավվեն։

Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում․ Տեսանյութ

«Մարդու զբաղվածության խնդիրն է պետք լուծել։ Այստեղ հոգեբանական հարց կա, որ մարդը կարողանա իր ձեռքով իր տունը սարքել։ Շատ հադրութցիներ են դիմել մեզ։ Մենք իրենց փորձում ենք ներգրավել գործի մեջ, որպեսզի իրենք իրենց ձեռքով իրենց տան վրա աշխատեն։ Ու այստեղ իրենք ավելի շատ կսիրեն իրենց տունը և հուսնաք չեն թողնի, լքի հայրենիքը»,- նշում է Մհեր Դերձյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով