Բայրամովը ՄԱԿ-ում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին

Բայրամովը ՄԱԿ-ում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին

Բայրամովը ՄԱԿ-ում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին

«Զանգեզուրի միջանցք»-ը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում:

Բայրամովը ՄԱԿ-ում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է:

Բայրամովը ՄԱԿ-ում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- նշել է Բայրամովը:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends