Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանը լի է վճռականությամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը՝ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77 — րդ նստաշրջանի շրջանակներում:

Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթում խոսել է հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ նախորդ հակամարտության հետեւանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աշխատանքներ են տարվում հաղորդակցության եւ տրանսպորտային գծերի բացման ուղղությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացվել է խաղաղ համաձայնագրի առաջարկ: Սակայն չնայած դրան, Բայրամովի խոսքով, Հայաստանը խոչընդոտել է գործընթացին, լրջորեն խախտել է եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ վերջին ամիսներին թույլ է տվել լայնածավալ ռազմական սադրանքներ, որոնք հանգեցրել են կորուստների:

Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Բայրամովն ասել է, որ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը, Բաքուն լի է խաղաղ օրակարգն առաջ մղելու վճռականությամբ և շարունակում է բանակցություններն այդ ուղղությամբ:

Բայրամովը նորից մեղադրել է Հայաստանին

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ից՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով