Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Պատմության համաձայն` Նոյյան Տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին Դ դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որպեսզի գտներ Նոյյան Տապանը: Եվ ահա մի օր` լուսաբացին, եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին, ձեռքը գավազան վերցրեց, խաչակնքեց ու ճանապարհ ընկավ Նոյի հետքերով:

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Բայց բարձրանալ սուրբ լեոան վրա, նա չկարողացավ: Հենց առաջին հանգստյան տեղում չափից դուրս հոգնած ու հյուծված Հակոբը պառկեց խոտերին, գլուխը դրեց տաքուկ քարին ու քնեց: Իսկ երբ արթնացավ, հայտնաբերեց, որ ինքը գտնվում է Արարատի ստորոտի սկզբում: Հակոբը խաչակնքվեց ու նորից սկսեց բարձրանալ դեպի Արարատի գագաթը:

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Երեք անգամ բարեպաշտ անապատականը փորձեց բարձրանալ խորհրդավոր գագաթի վրա` Նոյի Տապանը հայտնաբերելու համար: Եվ ամեն անգամ ճանապարհին ուժասպառ էր լինում ու, չհասնելով գագաթին, քնում էր քարերի վրա: Եվ նորից արթնանում էր լեռան ստորոտի սկզբում, այնտեղ, որտեղից սկսում էր իր արշավը: Տեսնելուվ սուրբ Հակոբի անարդյունք ջանքերը՝ Աստված ուղարկեց նրա մոտ մի հրեշտակի, որը հայտնեց, թե բարձրանալ սարը պետք չէ: Որպես հավատի ու համբերության հատուցում՝ Աստված ուղարկում է սրբին տապանի մի կտորը:

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Երբ որ սուրբ Հակոբը արթնացավ, նա իր գլխի տակ գտավ քարացած փայտի այդ կտորը: Տեսնելով այդ փայտի կտորը՝ Հակոբը որոշեց, որ պետք չէ գայթակղել նախատեսումը և վերադարձավ՝ իսկության անգին վկայությունր ձեռքին: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր, բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, Դ դարում հիմնվեց Ս. Հակոբ վանքը:

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Հայոց հողով անցնելով Ս. Հակոբը սրբազան մասունքը թողեց Հայ Եկեղեցուն, որտեղ և այն առ այսօր պահվում է: Իսկ մի մասնիկ այս մասունքից հայոց հայրապետների կողմից ընծայվեց Ռուսաց Եկատերինա կայսրուհուն ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Բացահայտում․ Նոյյան Տապանից բերված մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Տեսանյութ

Տեսանյութը՝ ստորև․

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով