Բաքուն Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

Բաքուն Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

Բաքուն Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

Թուրքական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) աշխատակից Ջավիդ Վալիևի՝ «Ադրբեջանի տարածաշրջանային հարարբերությունները Ղարաբաղյան հաղթանակի տարեդարձին» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ուշադրություն հրավիրել տարածաշրջանային զարգացումների հարցում «Իրանի ագրեսիվ դիրքորոշման» վրա։ -«Է րմենիհшբեր»

Բաքուն Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

Հոդվածի հեղինակը դժգոհում է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրանական մամուլում հրապարակվում էին հակաադրբեջանական նյութեր, իսկ Իրանի տարածքով էլ իրականացվել է զ-ենքի մատակարարում Հայաստանին։ Շեշտվում է, թե Իրանի նոր կառավարությունը շարունակում է հակաադրբեջանական քաղաքականություն վարել ու աջակցել Հայաստանին։

Բաքուն Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

«Իրանը, որը Արևմուտքը տարածաշրջան բերող Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու փոխարեն նախընտրում է նրա հետ համագործակցությունը խորացնել, ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջան-Թուրքիա զույգի դեմ։ Բնականաբար դա էլ խիստ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Ադրբեջանական մամուլը վերջին 30 տարում առաջին անգամ առանց խուսափելու բացահայտ օրակարգ է բերել Հարավային Ադրբեջանի թեման՝ ուղերձ հղելով Իրանին»,-նշվել է հոդվածում։

Rating
( 2 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends