Բաքուն համապատասխան արձագանքը կստանա. Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Բաքուն համապատասխան արձագանքը կստանա. Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Բաքուն համապատասխան արձագանքը կստանա. Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Բաքուն համապատասխան արձագանքը կստանա. Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»: Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր ն ահատակներ և վ իրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»:

Բաքուն համապատասխան արձագանքը կստանա. Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Խաթիբզադեն շեշտել է նաև, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը:Խոսնակը նշել է. «Ց ավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:

Բաքուն համապատասխան արձագանքը կստանա. Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևի հայտարարություններին

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով