Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևանում կատարած հայտարարություններին ու նշել, թե նրա «տարածաշրջանում իրավիճակը խեղաթյուրող հայտարարությունը խորապես ափսոսանք է առաջացնում»։ Գերատեսչությունից հայտնել են, թե ստեղծված իրավիճակում մեղավոր է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։

Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

«Ընդհանրապես, Նենսի Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը նրա պատվիրակության կազմում ուղղակիորեն ցույց է տալիս դա։ Երբ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ժամկետները, թվում է, որ Ն. Փելոսին նույնպես օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգին և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական ​​շրջանակներին աջակցություն հավաքելու համար:

Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

Անընդունելի են քաղաքական ինտրիգները և ԱՄՆ շահերի լոբբինգը ներքաղաքական օրակարգում Հայաստանի միջոցով դեպի հարավկովկասյան տարածաշրջան»,-նշվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանական կողմը նշել է, թե Հայաստանում Ն.Փելոսիի հայտարարությունները պետք է դիտարկել որպես հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն։

Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

«Սա լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու չհիմնավորված հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ավելի մեծացնելու լարվածությունը»,-կարծում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Բաքվի արձագանքը Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

Հիշեցնենք, որ Երևանում Փելոսին նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարևոր նշանակություն ունի։«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ հակամարտությանը»,-նշել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով