Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի հայտարարությանը

Դա կասկածի տակ դնելը պրոֆեսիոնալ չէ. Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի հայտարարությանը

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի հայտարարությանը

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պարկեշտությունը հանրապետության արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է, և դա կասկածի տակ դնելը պրոֆեսիոնալ չէ։ Մինսկը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ն։

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի հայտարարությանը

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի վերջին նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին․ «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»։

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի հայտարարությանը

«Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն շատ օրիգինալ դիրքորոշում է որդեգրել՝ Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքերով, այլ գործով է հաստատում իր դաշնակցային պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը»,-նշվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին:

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի հայտարարությանը

«Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ն դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որևէ որոշման:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends