Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Ռուս «ականավոր հայամետ» (հայ մամուլի բնորոշումն է) փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որը մասնակցում է Հայաստանի ուղղությամբ Կրեմլի մշակումներին, հայկական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանը փաստացի հրաժարվեց Երեւանի ու Բաքվի միջեւ գլխավոր մոդերատորի դերից ու դարձավ մոդերատորներից մեկը։ Իսկ Սոչիի հանդիպման վերաբերյալ իր հոդվածում նա գրել է․ «Արդյո՞ք Սոչիի գագաթնաժողովն ընդամենը ծիսական միջոցառում է լինելու, թե՞ խթան կհանդիսանա ԵՄ հովանու ներքո խաղաղության ստորագրման ուղղությամբ շարժվելու համար։ Այդ ընթացքում ուժեղ զգացողություն կա, որ Ռուսաստանը սկսում է հեռավորություն պահել՝ թողնելով «հնարավորությունների միջանցք» Արևմուտքի համար։ ․․․ Սա կարծես թե պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքը թուլանում է և կորցնում է Անդրկովկասում մեծ խաղ խաղալու կարողությունը, թեև ձգտում է քանդել 2020 թվականին հաստատված ստատուս քվոն»։

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Ինչերի ասես չես գնա Պուտինի «գեոպոլիտիկան» հիմնավորելու եւ դրան վեհություն հաղորդելու համար, այլապես հարկ կլիներ կրկնել ռուս մեկ այլ ականավոր փորձագետի հայտնի ձեւակերպումը՝ «Պուտինն Արեւմուտքի գործակալն է հատկապես կեղտոտ գործերով»։ Հիշվում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Լավրովի աղիողորմ հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ի թղթով իրականացրել են ՄԽ-ում ընդունված Մադրիդյան սկզբունքները, ի՞նչ են ուզում Մոսկվայից արեւմտյան գործընկերները։ Տվյալ դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, որոնք հրաժարվեցին նոյեմբերի 9-ի թուղթը ճանաչել որպես կարգավորում եւ լեգիտիմացնել այն։

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Հիմա երեւում է Մոսկվայում վերջնականապես կտրել են հույսը, հատկապես այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերին ՄԽ համանախագահները Ռուսաստանին ուղիղ մեղադրեցին Հայաստանի դեմ ագրեսիայի համար եւ արձանագրեցին, որ ՌԴ-ն չի կարող անկողմնակալ իրավարար լինել։ Եվ ահա, Սոչիի կլոունադային Մոսկվան որոշել է «հնարավորությունների միջանցք բացել Արեւմուտքի համար»՝ նրա անխուսափելի տապալման հեռանկարի հաշվարկով։

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Իսկը «պադդավկի», ինչպես Պուտինի հատուկ հանձնակատար Փաշինյանն է անում։ Մյուս կողմից, իրավիճակը շատ նման է Ուկրաինա ներխուժումից առաջ Արեւմուտքին Ռուսաստանի ներկայացրած վերջնագրին եւ երեկ արդեն նույն Արեւմուտքին ուղղված առաջարկին՝ վերադառնալ 2022-ի հունվարի իրողություններին, այսինքն ընդունել փաստացի կապիտուլյացիան մեղմ պայմաններով։ Թեեւ, Ուկրաինայում էլ ամբողջ հույսը Արեւմուտքի թուլացումն ու պառակտումն էր, որին հասնելու նպատակով ՌԴ-ն կիրառում է էներգետիկ, մթերային, միջուկային եւ այլ կարգի շանտաժ, այդ թվում՝ ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, որպեսզի Կիեւն ինքը խնդրի հրադադար։

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Հայաստանում դրա կարիքը չկա՝ թե քպ-ական իշխանությունը, թե «ընդդիմությունը» կողմ են ռուսական պլաններին։ Բայց երեւում է դա էլ արդեն չի օգնում, իսկ Հայաստանի ենթակառուցվածքներին հարվածելը խնդրահարույց է՝ դրանք ամբողջովին պատկանում են Ռուսաստանին։ Թեեւ, դա էլ խնդիր չէ համեմատած մեծ պլանների հետ։ Ամեն դեպքում, ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ Հայաստանին սպառնաց ռազմական ներկայությամբ։Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ, իր դեմքով կանգնած է Հայաստանի դեմ, եւ այլեւս հնարավոր չէ քողարկվել թուրքերի թիկունքում։ Այս իրավիճակը պահանջում է ազատվել դաշնակցային ավելորդ պատասխանատվությունից ու պարտավորություններից, այդ թվում՝ «իրավարար-գլխավոր մոդերատորությունից»` Հայաստանի վերացման ծրագրերն առաջ տանելու համար։ Սոչիի կլոունադան դրա իրագործումն էր։

Բերձոր-Աղավնոյից հետո Ռուսաստանն արդեն ուղիղ դեմքով կանգնած է Հայաստանի դեմ

Ռուսաստանը Կովկասում միակ որոշողը չէ այն պահից, երբ թուրքերի հետ ձեռնարկեց Հայաստանի դեմ արշավը։ Իսկ Սոչիում «համաձայնեցված տեքստից» հրաժարվելու Պուտինի չքմեղանքին բացատրություն էր պետք՝ «հնարավորությունների միջանցքի» տեսքով։ Բնականաբար, հայերի հաշվին։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends