Բլեֆ, թե իրականություն. Ով է տվել Ալիևին այդ մեսիջը

Բլեֆ, թե իրականություն. Ով է տվել Ալիևին այդ մեսիջը

Բլեֆ, թե իրականություն. Ով է տվել Ալիևին այդ մեսիջը

Մենք ստացել ենք մեսիջներ, որ Մինսկի խմբի ինստիտուտը այլևս չի աշխատելու, հայտարարել է Իլհամ Ալիևը հունիսի 16-ին, ասելով, թե հակառակի մասին Հայաստանից հնչող խոսակցությունները միայն վրդովվեցնում են Ադրբեջանին: Ալիևը չի ասել, թե որտեղի՞ց է ստացել Մինսկի խմբի ձևաչափի «այլևս չախշատելու» մասին մեսիջներ: Ո՞վ է տվել այդ մեսիջը և երբ: Ալիևի հայտարարությունը հնչում է Մինսկի խմբի համանախագահ երկիր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդի Բաքու այցի ֆոնին՝ նրա հետ Ալիևի հանդիպումից հետո, և հնչում է Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի Բաքու այցին ընդառաջ:

Բլեֆ, թե իրականություն. Ով է տվել Ալիևին այդ մեսիջը

Մինսկի խմբի համանախագահությունը դե յուրե լուծարված չէ, խումբը կա, սակայն դե ֆակտո այն չի գործում, դա ակնառու է: Չգործելու մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, ապրիլին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, նշելով, որ ուկրաինական կոնֆլիկտից հետո ԱՄՆ ու Ֆրանսիան հրաժարվում են համանախագահության ձևաչափով ՌԴ հետ աշխատանքից: Դրանից հետո թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն և թե Ֆրանսիան փոխել են Մինսկի խմբի իրենց համանախագահների կարգավիճակը, թեև չեն «լուծարել» համանախագահի կարգավիճակը: Նրանք առանձին-առանձին այցելել են ռեգիոն: Մինսկի խմբի համանախագահության այլևս անելիք չունենալու մասին պարբերաբար հայտարարել է Ալիևը՝ պ ատերազմից հետո: Սկզբնական շրջանում խումբն իսկապես «շփոթի» մեջ էր, թեև ավելի շուտ իհարկե հետպ ատերազմյան իրողությունների շուրջ կուլիսային քննարկումների: 2021-ի գարնանից նկատվեց ձևաչափի որոշակի աշխուժացում, իսկ աշնանը եղան դրա ներքո հանդիպումներ՝ սեպտեմբերին Նյու Յորքում, նոյեմբերին՝ Փարիզում: Հետո սակայն ուկրաինական կոնֆլիկտի սրացումը սառեցրեց նկատվող աշխուժությունը, իսկ պ ատերազմը՝ ինչպես պարզվեց, ուղղակի դադարեցրեց ձևաչափի աշխատանքը:

Բլեֆ, թե իրականություն. Ով է տվել Ալիևին այդ մեսիջը

Երևանը փորձում է վերականգնել այն, անել քայլեր, որոնք կաշխուժացնեն համանախագահության ձևաչափը: Իհարկե այստեղ Երևանի ջանքը կարևոր, սակայն մեղմ ասած ոչ բավարար պայման է: Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը ըստ էության կախված չէ թե Հայաստանից, թե Ադրբեջանից, այլ համանախագահների փոխհարաբերությունից: Միևնույն ժամանակ, սակայն, թե Հայաստանը, թե Ադրբեջանը կարող են ձգտել որևէ կերպ նպաստել կամ խանգարել այս կամ այն փոխհարաբերությանը: Ադրբեջանը բնականաբար ձգտում է խանգարել, իսկ Հայաստանը՝ գտնել հնարավորություն ընդհանուր եզրեր ձևավորելու և եռյակին շունչ տալու համար: Երևանին հաջողվեց Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ, որ եղավ ապրիլի 19-ին, արձանագրել Մինսկի խմբի ձևաչափի մասին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում դրա փորձի և մեխանիզմի կարևորության մասին: Պարբերաբար որոշակի արձանագրումներ հնչում են նաև արևմտյան ուղղությամբ, սակայն նկատելի է մի հանգամանք՝ Արևմուտքից ավելի ու ավելի քիչ է խոսվում այդ մասին: Ավելին, Արևմուտքը ավելի շատ է շեշտում Եվրամիության նախաձեռնած «ձևաչափին» աջակցությունը: Խոսքը մասնավորապես Միացյալ Նահանգների մասին է: Այդպիսով, ԱՄՆ, թե՞ Ռուսաստանն է Ալիևին մեսիջ հղել, որ Մինսկի խումբի չի աշխատի այլևս: Եվ ի՞նչ մակարդակով է եղել այդ մեսիջը:

Բլեֆ, թե իրականություն. Ով է տվել Ալիևին այդ մեսիջը

Հարկ է նկատել, ոոր ներկայումս Մինսկի խմբի համանախագահությունը կարող է ավելի պահանջված լինել ՌԴ համար, որպես Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ և Ֆրանսիայի հետ հաղորդակցության մի հարթակ՝ Ուկրաինայի հարցում կապերի խզման և ինչպես Մոսկվան է բնորոշում՝ ռուս-ամերիկյան հարաբերության «զրոյական կետի» պայմաններում: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ՌԴ-ի համար նաև որոշակի առավելություն է Թուրքիայի և Իրանի նկատմամբ, որոնց ուղղությամբ ներկայումս ծավալվում են կարևոր դիվանագիտա-քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական զարգացումներ՝ Ռուսաստանին կենսականորեն առնչվող, թե միջերկրծովյան, թե սիրիա-մերձավորարևելյան ուղղությամբ: Համանախագահության ձևաչափը «ողջ» պահելն այդ իմաստով Մոսկվայի համար որոշակի ճկունության ռեսուրս է: Ըստ այդմ, Արևմուտքը, և թերևս նաև նույն Թուրքիան ու Իրանը շահագրգռված են հակառակում, քանի որ այդ կերպ կարող են նաև ՌԴ-ին պայմաններ թելադրել 3+3-ի առումով: Իրավիճակը իրապես չափազանց խրթին է և դրանից առայժմ փորձում է բարեհաջող օգտվել Ալիևը, իհարկե այդ թվում նաև ամենևին բացառված չէ իբրև վարկածններից մեկը, որ նա պարզապես «բլեֆ» է անում՝ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ մեսիջ ստացած լինելու առումով:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով