Բունդեսթագի պատգամավորի կարևոր հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախման վերաբերյալ

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմանն առնչվող հայտարարությամբ:

Բունդեսթագի պատգամավորի կարևոր հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախման վերաբերյալ

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Սահմանային խախտումներն անընդունելի են, և Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն վիճելի տարածքներից: Ես երկու կողմերին էլ զսպվածության կոչ եմ անում: Պետք է բացառել հետագա սադրանքներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել սահմանագծի շուրջ:

Բունդեսթագի պատգամավորի կարևոր հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախման վերաբերյալ

Միաժամանակ, բազմաթիվ հայ զինվորներ և քաղաքացիական անձիք շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ: Նախորդ տարվա նոյեմբերի 10-ից ուժի մեջ է մտել զինադադարը: Ես պահանջում եմ Ադրբեջանի կառավարությունից բոլոր գերիներին անմիջապես ազատ արձակել: Հարևան երկրների միջև երկարամյա հակամարտությունը հնարավոր է հաղթահարել միայն երկու կողմերից վստահության ձևավորմանն ուղղված քայլերից հետո»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով