Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուրը հաստատել է ՀՀ կառավարությունը։ Միևնույն ժամանակ փոխանցվում է, որ հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք նախկինում քննարկվել են։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Ուշագրավ է, որ նման հանդիպման հնարավորության մասին օրերս խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նաչաևը մասնավորապես նշել էր, որ Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաներով։ Արդյոք կլինի հանդիպում թե՛ Մոսկվայում և թե՛ Բրյուսելում այս պահի դրությամբ հստակ չէ, սակայն ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ երկու մայրաքաղաքներում նման բարձր մակարդակի հանդիպում անցկացնելն այնքան էլ հավանական չի թվում։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպման վերաբերյալ իր ենթադրությունն էր հայտնել։ Ըստ Ղևոնդյանի՝ նման արտահոսք տարբեր պատճառներով է հնարավոր, գուցե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տեղյակ էլ չի եղել․ «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը բայց չմոռանանք, որ նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը և հավանաբար սպասվելիք այդ հանդիպման մասին ՌԴ նախագահը տեղյակ է։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը խաղից դուրս է, ամենաքիչը՝ տեղյակ է գործընթացից»։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը համարում է, որ Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպումը վճառական նշանակություն չի ունենալու․ «Մենք գիտենք, որ այդ հանդիպումը Լաչինի հին ճանապարհը հանձնելուց հետո է տեղի ունենալու, գուցե քննարկվեն հետագա ուղղությունները, ճանապարհային քարտեզ կոչվածը՝ առ այն, թե հետագայում ուր են գնալու հարաբերությունները, գուցե քննարկվեն նաև հարցեր խաղաղության պայմանագրի հետ կապված։ Բայց ես չեմ կարծում, թե վճռական նշանակություն կարող է ունենալ այդ հանդիպումը, նաև չեմ համարում, թե այդ քննարկումները հետագայում կյանքի կկոչվեն»։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Մեր զրուցակիցը պատահական չի համարում նաև, որ հանդիպումը օգոստոսի 31-ին է տեղի ունենալու։ Ղևոնդյանը փոխանցեց, որ դեռ ապրիլին նշվել էր, որ մյուս հանդիպումը կլինի հուլիս-օգոստոս ամիսներին․ «Եվ որպեսզի այդ նշած ժամկետի մեջ լինի՝ ընտրվեց օգոստոսի 31-ը»,-եզրափակեց Ղևոնդյանը։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Մոսկվայում հանդիպում տեղի չի ունենա, իսկ եթե լինի, ապա միայն Բրյուսելից հետո․ «Հավանաբար այս փոփոխությունը նշանակում է, որ Մոսկվան չի կարող ստեղծել Բրյուսելին այլընտրանքային օրակարգ, դրա համար իմաստազուրկ է դառնում Մոսկվայում հանդիպում անցկացնել։ Ենթադրում եմ, որ Մոսկվան կփորձի այդ հանդիպումը կազմակերպել Բրյուսելից հետո»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Ըստ Ղուկասյանի՝ Բրյուսելում հանդիպումը լինելու է Ադրբեջանի վերջին հնարավորությունը ԵԽԽՎ-ի աշնան նստաշրջանից առաջ փորձել Հայաստանի գալ ընդհանուր հայտարարի խաղաղ պայմանագրի շուրջ․ «Դրանից հետո ԵԽԽՎ-ն հնարավոր է ընդունի Ղարաբաին վերաբերող բանաձև։ Մենք դեռևս 2020 թվականին տեսանք, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումը հայտարարեցին՝ առ այն, որ հարկավոր է ճանաչել Արցախի Հանրապետությունը և դուրս բերել ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղից։ Վերջերս ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի կոմիտեն կարճ հայտարարություն ընդունեց, որտեղ դատապարտեց Ադրբեջանի հարձակումները՝ որակելով դա ոչ միայն հրադադրի խախտում, այլ նաև մինչ այդ տեղի ունեցած ագրեսիայի շարունակություն և պահանջեց դուրս բերել ադրբեջանական զորքերը ու դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ենթադրում եմ, որ ԵԽԽվ-ում անցած տարի ընդունվել էր բանաձև, որի երրորդ կետի համաձայն Եվրոպայի խորհուրդը պետք է պատասխան տար հարցին՝ Հայաստանը՞ թե՞ Ադրբեջանն է խախտել իր պարտավորությունը ուժ չգործադրելու հետ կապված, այդ հարցը հավանաբար ԵԽԽՎ-ն պետք է ամփոփի։ Ըստ էության՝ Ադրբեջանին տրվել էր մեկ տարի ժամանակ Հայաստանի հետ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ իր համար հարմար ձևաչափով։ Բնականաբար ենթատեքստում կար պահանջ՝ համաձայնվել ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, այսինքն համաձայնվել, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեյով։ Նաև համաձայնվել, որ բազմազգ խաղաղարար ուժեր տեղեկայավեն Արցախի շուրջ՝ անվտանգության գոտում, ինչպես դա նախատեսվել էր ԵԱՀԿ հատուկ ստեղծված պլանավորման խմբի մշակած նախագծերում»։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Քաղաքագետի խոսքերով՝ այդպիսի պայմանները կարող են Ադրբեջանի կառավարությանը դնել շատ ծանր իրավիճակի մեջ, որովհետև դա զորյացնում է պ ատերազմի քաղաքական արդյունքները․ «Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին։ Հավանաբար այդպիսի այլընտրանք ի հայտ չեկավ։Դա, ըստ էության, կապված էր միութենական պետության ստեղծման կարողությունների հետ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին անդամակցել ու համարեին հակամարտությունը ավարտված՝ անտեսեին միջազգային հանրության պահանջները։ Այսինքն՝ կնքեին խաղաղություն առանց Արցախի կարգավիճակի կարգավորման, ինչը որ ՀՀ կառավարությունը բավականին ակտիվորեն փորձում էր առաջ տանել։ Բայց տեսնում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հարձակումը ձախողվեց, Ռուսաստանը սպառել է իր ռազմական հնարավորությունները և հիմա որոնում է միջանկյալ տարբերակ։ Հավանաբար այդ տարբերակն այն չէ, ինչ պատկերացնում էին մեկ տարի առաջ, երբ պլանավորում էին այդ հարձակումը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ չի կարող միութենական պետություն դառնալ։ Ուստի Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են գնալ Բրյուսել և փորձել ինչ-որ մի արդյունքի հասնել՝ փորձելով ձախողել ԵԽԽՎ-ի բանաձևը»։

Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի վերջին հնարավորությունն է. Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է այլընտրանք գտնել այդ ճնշումներին

Ղուկասյանը նշում է, որ այդ բանաձևը ձեռնտու չէ նաև Հայաստանին, քանի որ պայթեցնելու է Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ հարկավոր է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը․ «Ադրբեջանին էլ ձեռնտու չէ, որովհետև զրոյացնում է պատերազմի արդյունքները։ Երկու կառավարություններն էլ հետաքրքրված են գտնել եղանակ՝ այդ բանաձևը կանգնեցնելու համար։ Բայց ո՛չ Թուրքիան ու Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը ԵԽԽՎ-ում մեծամասնություն չեն։ Եվրոպական քաղաքական ուժերը կարող են ձևավորել մեծամասնություն ու այդպիսի բանաձև ընդունեն, որն էապես կվաթարացնի և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի կառավարությունների դիրքերը՝ ստեղծելով լծակ, հետագայում միջազգային խաղաղարար ուժերի տարածաշրջան մուտք գործելու համար։ Հասկանալի է, որ ԵԽԽՎ-ից հետո այդ հարցը պետք է քննարկվի Եվրախորհրդարանում։ Տրամաբանական է ենթադրել, որ այդպիսի գործընթացը կարող է շարունակություն ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Աստիճանաբար՝ մինչև 2025 թվականը, երբ լրանում է ռուսական զորքերի տեղակայման ժամկետն Արցախում, արևմուտքը կարող է ստեղծել քաղաքական լծակներ, որպեսզի ճնշի Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից ու դրանք փոխարինել միջազգային բազմազգ խաղաղարար ուժերով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով