Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին

2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության» մասին որոշումը, մեկ տարի անց Ֆրանսիայի Սենատը Փարիզում կազմակերպել է «Հայաստանը մեկ տարի հետո» ֆորում, որին մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին

2020 թվականի նոյեմբերի 25-ի բանաձևով առաջարկվում է «կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել երկարաժամկետ խաղաղություն հաստատելու բանակցությունների գործիք»։
Սենատը կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ռ ազմական հանցագործությունների, մասնավորապես՝ միջազգային իրավունքով արգելված զ ենքի կիրառման վերաբերյալ, և անել ամեն ինչ, որպեսզի սկսեն հակամարտության շուրջ բանակցությունները և երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ քննարկումները, որոնք կապահովեն 1994 թվականին հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվ տանգությունը, հարկադրված տեղահանվածների վերադարձը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, հնարավորնինս արագ վերսկսվեն Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահերից մեկը Ֆրանսիան է։

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին

1994 թվականի սահմանների հիշատակումը պատահական չէ. ԵԱՀԿ Մինսկի խումբը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի հիման վրա ղարաբաղյան կարգավորման ուղիներ փնտրելու մանդատ է ստացել։ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքներն ու տարրերը հիմնված են 1994թ իրողությունների վրա։ Դա վերաբերում է և տարածքային խնդիրների լուծմանը, եւ խաղաղապահների տեղակայմանը, և կարգավիճակին։

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին

Ֆրանսիան Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հիշեցնում է, որ 2020 թվականին Հայաստանի դեմ ռ ազմական արշավի արդյունքները չեն ճանաչվել, և դրանք չեն կարող դառնալ բանակցությունների մեկնարկային կետ։ Հայկական կողմն ընդունո՞ւմ է դա։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով