Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնե

Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնել

Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնե

Կրտսեր սերժանտի և նրա զ ինшկիցների հետ կապը կորել էր հոկտեմբերի 11-ից։ Հայրն անձամբ մեկնեց Արցախ, որպեսզի գտնի որդուն կամ գոնե նրա դ ին։ Առաջին բանը, որ նկատում ես զ ոհվшծ տղաների հարազատներին այցելելիս փոքրիկ «խորանն» է, որտեղ ծնողները հավաքում են նրանց լուսանկարներն ու անձնական իրերը։ Երբ ներս մտանք Շահբարյանների բնակարան, տեսա ինձ ծանոթ ժպտերես դեմքը` Տիգրանի լուսանկարին բազմիցս հանդիպել էի սոցցանցերում։ Տղան ժպտում է բոլոր լուսանկարներում, բացի մեկից, որը պ ատերազմից մեկ օր առաջ էր ուղարկել, ու մայրը դրանում նախախնամություն է տեսնում։ «Նա անջատեց «Նառուտոն» (ճապոնական անիմացիոն ֆիլմ-խմբ.) ու գնաց բ անակ։ Ա նհանգստանում էի, քանի որ մտածում էի`դեռ երեխա է, բայց առաջին այցից հետո հասկացա, որ այլևս տղամարդ է` հասուն ու հայրենասեր», — պատմում է տիկին Արմինեն` նայելով ժպտացող որդու լուսանկարին։ Մայրը մասունք է անվանում այն ամենը, ինչ մնացել է որդուց ` գրքեր, ռուբիկ–կուբիկ, կտորե զ ինվորшկան տարբերանշաններ, կարմիր դիպլոմ, զ ինվորի աղոթագիրք, որը նրան Կոմանդոսն էր նվիրել, ու տղան սրտաց шվությամբ պահում էր։ Դրանց թվում է նաև բաժակը` «ես քեզ սիրում եմ» գրությամբ։

Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնե

Կրտսեր սերժանտ Տիգրան Տոնականի Շահբարյանի ծնողները Արցախից են, ինքն էլ էր Մարտունու Ճարտար գյուղում ծնվել։ Ընտանիքը Երևան էր տեղափոխվել, երբ նա մեկ տարեկան էր։ Տիգրանը գերազանցությամբ ավարտել էր բժշկական քոլեջն ու պլանավորում էր համալսարան ընդունվել, բժիշկ դառնալ, բայց միայն բ անակում ծառայելուց հետո։ Ճակատագրի թելադրանքով ծառայելու էր հենց Արցախում ու էլի Մարտունու շրջանում, նույն այն լեռներում, որտեղ եղբոր` Տիրանի հետ վազվզել էին ամառային արձակուրդներին։Պ ատերազմի առաջին պայթյունից հետո տիկին Արմինեն Արցախից զանգ ստացավ։ Բարեկամները խնդրում էին Տիգրանին փոխանցել, որ զգույշ լինի։ Ծնողներն անհանգիստ էին, մտածում էին` որդին դ աժшնությունների ականատես չդառնա։ Տիգրանն իր հերթին փորձում էր ամեն օր զանգել, որպեսզի հայրն ու մայրը շատ չան հանգստանան։ Վերջին անգամ հոկտեմբերի 10-ին էր զանգել ու խոսել բոլորի հետ, ավելի երկար, քան սովորաբար խոսում էր։ «Մտածում էի` վայրկյան առաջ ավարտեմ զրույցը, որպեսզի նրան չվ տшնգեմ։ Ինձ համար կարևոր էր, որ նա ողջ ու առողջ է, այնքան էի հուզվում, որ գրեթե չեմ հիշում ինչ էինք խոսում։ Իսկ հաջորդ օրվանից այլևս չխոսեցինք», – պատմում է տիկին Արմինեն։

Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնե

Արդեն հոկտեմբերի 11-ին տիկին Արմինեն շատ անտ րամադիր էր ու անհանգիստ, վատ կանխազգացում ուներ։ Ավելի ուշ ընտանիքը լուր ստացավ, որ տղային վաշտի հետ ուղարկել են Հադրութի մատույցներ։ Ականատեսները պատմում են, որ երեք մեքենաներով տեղափոխվող զ ինվորները երգելով էին գնում մարտի։ Դա վստահություն է նեշնչում տիկին Արմինեին, որ իր որդին ոչնչից չի վախեցել ու զ ոհվել է հ երոսաբար։ Օրեր շարունակ ոչ մի լուր չունեին։ Տիգրանը և 72 հոգանոց վաշտն անհետացել էին։ Հրադադարի հաստատումից հետո տղաների ծնողները գտան իրար ու մեկնեցին Արցախ` որդիներին որոնելու։ Ամուսինս էլ մեկնեց։ Հույս ունեինք, որ տղաները թաքնվել են կամ գուցե նահանջելով անցել են Իրանի սահմանը։ Ավելին, պ шտերազմի սկզբում «գ երի» բառը լսելիս ցնցվում էի, բայց փնտրտուքի երկրորդ ամսում արդեն երանի էի տալիս, որ գ երի ընկած լինի, իսկ հետո գոնե մարմինը գտնել էի երազում», — պատմում է մայրը։

Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնե

Նոյեմբերի 24–ին տեղեկատվություն ստացվեց, որ Տիգրանն ու ընկերները զ ոհվել են Հադրութի մատույցներում։ Կա վարկած, որ վաշտը հանդիպել է 500 հոգանոց թ շնшմական զ որшխմբի, և բոլորը սպանվել են մարտում։ Նոյեմբերին թշնամին թույլ չէր տալիս դիերը դուրս բերել Հադրութից։ Միայն դեկտեմբերի հինգին Տիգրանի հայրը գտավ նրա դին և միանգամից ճանաչեց. տղայի մարմինը ճանաչելի էր, փաստաթղթերն էլ` գրպանում։ Սակայն նրան կարողացան հուղարկավորել 20 օր անց միայն։ Բ անակը չի պարտվել, պ ատերшզմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

Գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ. Սա էր երազում ժպտերես Տիգրանը, իսկ ծնողները անհույս փնտրտուքի դ աժшն օրերին երազում էին գոնե մարմինը գտնե

«Երկամսյա անտարբերությունից հետո, հանկարծ հիշեցին օրենքի ու ընթացակարգերի մասին։ 20 օր տղայիս մարմինը դ իահե րձարանում էր, ԴՆԹ–ի պատասխանին էին սպասում։ Ամուսինս ամեն օր գնում էր այնտեղ, որ հանկարծ վ շտից խելագարված ինչ–որ ծնող չշփոթի, չտանի Տիգրանին, ու մենք կրկին չկորցնենք նրան։ Դ ժոխք էր… չկա մեկը, որ պատմի` ինչ է եղել ու ինչ հանգամանքներում է զոհվել տղաս», — դանդաղ ու շունչը տեղը բերելով ասում է կինը։ Մեզ այդքան տանջեցին, չնայած առաջին օրվանից հայտնի էր տղաների զոհվելու փաստն ու վայրը։ Արդարություն եմ ուզում», — ասում է կինը։Նա բացում է մի տետր ու կարդում որդու մի քանի տարվա պլանները` որոշակի քանակությամբ գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ։ Հետո տիկին Արմինեն մեզ է մեկնում հեռախոսը, միացնում տեսանյութը, որտեղ Տիգրանը ասում է, որ Փարիզ միայնակ է գնալու ու լավ ժամանակ է անցկացնելու։ Առաջին անգամ 1.5 ժամվա մեջ, ուժեղ ու սառը տիկին Արմինեն «փլվում» է ու հազիվ է հասցնում սրբել արցունքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով