Գյումրեցի կամավորականների շրջափակումից դուրս գալու մանրամասները

Գյումրեցի կամավորականների շրջափակումից դուրս գալու մանրամասները

Գյումրեցի կամավորականների շրջափակումից դուրս գալու մանրամասները

Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափ ակաման մեջ եղած կամավորականները դեկտեմբերի 18-ին վերադարձան տուն: Դիրքերում եղած բոլոր տղաները Շիրակի մարզից էին: Նրանց մեծ մասը համայնքապետարանների աշխատակիցներ էին, վարչական ղեկավարներ ու խոշորացված համայնքների ղեկավարներ:

Ինչպես հայտնվեցին շրջափ ակման մեջ ու ինչպես կարողացան դուրս գալ ադրբեջանական զի նված ու ժերի շրջափ ակումից ու վերադառնալ տուն, այս մասին SHANTNEWS.am-ին պատմել է Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, որը որպես կամավորական առաջնագիծ էր մեկնել համայնքապետարանի ջոկատի տղաների հետ:

Գյումրեցի կամավորականների շրջափակումից դուրս գալու մանրամասները

«Արցախ մեկնեցինք նոյեմբերի քսանիննին, դեկտեմբերի երկուսին արդեն դիրքերում էինք: Մեզ հետ հրամանատարական անձնակազմ չի եղել, միայն 4 օրը մեկ մեզ սնունդ էին ուղարկում, տասը թե 12-րդ օրն իմացանք, որ ընկել ենք շրջափ ակման մեջ»,- պատմել է Վահրամ Սաղաթելյանը:

Ըստ Մեղրաշատ համայնքի վարչական ղեկավարի՝ ադրբեջանցիները երբեմն դիտակետը հսկելու էին գալիս: Թշն ամու հետ բանակցություններ վարել է Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ, դասակի հրամանատար Արտավազդ Ղուկասյանը:

Գյումրեցի կամավորականների շրջափակումից դուրս գալու մանրամասները

«Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, սակայն մենք թույլ չտվեցինք անցնել, իրենք էլ սուսուփուս հետ են վերադարձել: Դասակի հրամանատարը կատարվածի վերաբերյալ տեղյակ պահեց վերադաս հրամանատարությանը, բայց բանակցությունների հիմնական մասն ինքներս ենք վարել»,- նշում է Մեղրաշատ գյուղի վարչական ղեկավարը:

Վահրամ Սաղաթելյանը պատմում է, որ շրջա փակման մեջ երկար կմնային, եթե ռուսական կողմը չմիջամտեր ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին: Վարչական ղեկավարի խոսքերով՝ ջոկատի տղաների մա րտական ոգին շատ բարձր է եղել։ Չնայած շրջ ափակման մեջ գտնվելու հանգամանքին՝ դիրքը պահել են մինչև վերջ, բայց ցած իջնելիս ստիպված են եղել այն հանձնել հակառակորդին:

Գյումրեցի կամավորականների շրջափակումից դուրս գալու մանրամասները

Շիրակի մարզից շրջափ ակման մեջ գտնվող ջոկատի տղաները տուն են վերադարձել առողջ ու առանց վնա սվածքների, այս օրերին փորձում են հաղթահարել հոգնածությունն ու վերսկսել աշխատանքը համայնքապետարաններում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով