Գնացել եք Լավրովի դուռը, որ ի՞նչ անեք․ մեղմ գրեմ, որպեսզի մարդիկ չնեղանան. քաղաքագետը՝ ընդդիմությանը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գնացել եք Լավրովի դուռը, որ ի՞նչ անեք… Լավ, մեղմ գրեմ, որպեսզի մարդիկ չնեղանան։ Հենց այս պահին փողոցի ընդդիմությունը մեթոդական մի քանի սխալներ է անում։
Երբ որեւէ օտար բարձրաստիճան հյուրի ուզում են ցույց տալ, որ նա բանակցում է լեգիտիմություն կորցրած ղեկավարի հետ, գոնե այնքան մարդ են փողոց հանում, որ ակցիայի վայրում գտնվող ոստիկանների թվից ավելի լինի։ 700-750 մարգինալներ բոլոր երկրներում կան, այդքանով գնացել եք, որ իշխանության լեգիտիմության բացակայությո՞ւնը ցույց տաք, թե՞ հակառակը։
Երկրորդը, գոնե Լավրովի մոտ էդ հակաթուրքական կարգախոսները մի բղավեք. ռուս- թուրքական հարաբերությունները Պուտինի իշխանության օրոք ամենաբարձր մակարդակի վրա են։ Թե՞ ուզում եք` Լավրովը քթի տակ վրներդ խնդա կամ մտածի, որ մանրադրամի կարգավիճակով խցկվում եք ռուս- թուրքական հարաբերությունների մեջ։
Եվ վերջապես, խելոքներ ջան, հետպ ատերազմյան ստատուս- քվոյի մոդեռատորը Ռուսաստանն ու Փաշինյանը ենթադրյալ զիջումների գնում է ոչ թե Ալիեւի, այլ Մոսկվայի ճնշմամբ։ Եթե այսքանը չեք հասկացել, գնացեք այլ գործով զբաղվեք։
Մի խոսքով, Լավրովը պրագմատիկ մարդ է, ձեր քծնանքները, քաղաքական թատրոնը իր համար չի։ Գիտեք` Լավրովին դո՞ւր է գալիս, որ մինչև քոք քծնում եք Ռուսաստանին` քաղաքական ստրիպտիզի բոլոր կանոններով, ու պետականություն կորցրածի ողբերգականությամբ բողոքում եք ձեր «գուբերնատորից»: