Գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

Գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

Գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

«Պետական նպաստների մասին» գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընդանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն։ Iravaban.net-ը հայտնում է, որ երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, որի չափը կազմում է 25․000 ՀՀ դրամ:

Գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։ 1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն: 3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

Գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար: 5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով